Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանոններ է մշակել Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների 2019-20 մրցաշրջանի վերսկսմանն ընդառաջ: Կանոնակարգը վերաբերում է կորոնավիրուսի պայմաններում հանդիպումներ անցկացնելուն: Այն սահմանում է ֆուտբոլիստների եւ այլ մասնակիցների վարքը ինչպես խաղերի ընթացքում, այնպես էլ դրանցից դուրս:

Մասնավորապես ֆուտբոլիստները եւ թիմերի ողջ անձնակազմի անդամները պետք է կրճատեն տնից դուրս գալը եւ հյուրերի ընդունումը:Պետք է նաեւ խուսափեն մարդկային կուտակումներից եւ հասարակական տրանսպորտից, պահպանեն անձնական հիգիենայի կանոնները (առանձին սպասք, խոզանակ, սրբիչ, սպիտակեղեն):

Խաղերի ընթացքում դաշտի տեր ակումբը պետք է ապահովի այն տարածքների ախտահանումը, որտեղ գտնվելու են ֆուտբոլիստները եւ մյուս մասնակիցները: Պետք է ախտահանել նաեւ խաղի գնդակը եւ դրա տակդիրը: Ինչպես նաեւ պետք է ախտահանվեն ավտոբուսները, որոնցով թիմերը ժամանելու են մարզադաշտ:

Մարզադաշտում կարող է ներկա գտնվել առավելագույնը 150 անձ (ոստիկանների եւ շտապ օգնության աշխատակիցների քանակը չի ներառվում այս թվաքանակի մեջ): Խաղից առաջ հիմնական կազմի եւ պահեստային ֆուտբոլիստները նախավարժանքը կատարելու են առանձին: Խաղադաշտ դուրս գալիս թիմերը չպետք է միաժամանակ գտնվեն թունելում: Խաղից առաջ թիմերը չեն շարվելու դեմքով դեպի հիմնական տրիբունա: Ձեռքսեղմումները, թիմային լուսանկարը, գրկախառնությունները, դրոշների եւ հուշանվերների փոխանակումն արգելվում է: Պահեստայինների նստարանին գտնվող ֆուտբոլիստները եւ պաշտոնյաները պետք է նստեն միմյանցից նվազագույնը 1մ հեռավորության վրա եւ կրեն դիմակ ողջ հանդիպման ընացքում: Պահեստայինների նստարանի՝ համապատասխան երկարություն չունենալու դեպքում թույլատրվում է աթոռները տեղակայել նստարանի շարունակությամբ կամ մարզադաշտի ենթակառուցվածքից կախված՝ հիմնական տրիբունայի առաջին շարքերում: Թիմերին թույլատրվելու է 5-ական փոխարինում: Փոխարինված ֆուտբոլիստները հնարավորության դեպքում պահեստայինների նստարանին նստելու փոխարեն պետք է տեղափոխվեն տրիբունա:

Կանոններ կան նաեւ այդ դեպքերի վերաբերյալ, եթե թիմերը հյուրանոցներում են տեղակայվելու: Նշվում է, որ ցանկալի է, որպեսզի թիմը հյուրանոցում զբաղեցնի 1 հարկ: Դրա անդամները վերելակի կոճակները պետք է սեղմեն արմունկով, չայցելեն լոբբի բար, չպատվիրեն որեւէ ծառայություն: Ֆուտբոլիստների եւ պաշտոնյաների՝ սենյակներում գտնվելու ժամանակահատվածում արգելվում է սենյակների մաքրումը հյուրանոցի աշխատակիցների կողմից:

Բացի այս կանոներից՝ Բարձրագույն եւ Առաջին խմբի առաջնությունների մեկնարկից 2 օր առաջ ՀՖՖ-ն կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր է ուղարկելու ակումբներին: Ակումբների բոլոր անդամները՝ ֆուտբոլիստները, մարզիչները, պաշտոնյաները եւ այլն, պետք է թեստավորվեն եւ պատասխանն ուղարկեն ՀՖՖ:

Ինչ վերաբերույմ է երկրպագուներին, ապա ՀՖՖ-ն արդեն հայտարարել է, որ վերադարձից հետո առաջին տուրն անցկացվելու է առանց հանդիսականների: Մյուս տուրերի վերաբերյալ լրացուցիչ որոշումներ են լինելու:

Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվելու է 2 օրից՝ մայիսի 23-ից, իսկ Առաջին խմբինը՝ 30-ից: Այս մրցաշարերը, ինչպես գրեթե ողջ աշխարհում ֆուտբոլային մնացած մյուս մրցաշարարերը, դադարեցվել էին մարտի սկզբին: Այս պահին Եվրոպայում վերսկսվել է Գերմանիայի առաջնությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2013 դիտում

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ կարևորագույն ուղղություններից է. Մանասյան

Աջապահյանն ու Գալստանյանը նույն խցում են

Վերապատրաստման հերթական ծրագրով Չինաստան կմեկնի երրորդ խումբը. նրանք հանդիպել են Թօփալաքեանի հետ

Եթե կանխվեր Հոկտեմբերի 27-ը, Հունանյանն ու բանդան էլ կալանավորվեին, գործը որակելու էին սարքոցի. Ալեքսանյան

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ տարհանվել է 10 մարդ, կա տուժած

Կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ ամրապնդելու պարենային անվտանգությունը. Պապոյան

Փաշինյանին փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձի

Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք. Հարությունյանը ներկայացրել է՝ ինչ է եղել, երբ «աչք է փակվել»

Ռուսական «ռեյդ»-ը և 24 տարվա գործը՝ պատուհաս. ռուս-ադրբեջանական հարաբերություններում նոր սկանդալ է բորբոքվել

Ամո՛թ Հասմիկ Պապյանին, գուցե լավ չի՞ ընկալել փաստերը. պատահում է. Աննա Հակոբյան

Ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հավերժ հիշողության խորհրդանիշ. Ավինյան

Զոլաքարում վրաերթի է ենթարկվել 7-ամյա երեխա

Մեր եկեղեցին դեռ երկար պիտի ուշքի գա ահաբեկչական հակումներով արքեպիսկոպոսի խայտառակությունից. Ալեքսանյան

Հայաստանում կատարվողը այդ երկրի ներքին գործն է, ոչ մի կերպ չենք ցանկանում խառնվել․ Պեսկով

Ջերմաստիճանը կնվազի ևս 2-5 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ

Վահագն Չախալյանը հարցաքննվել և ազատ է արձակվել

Ինչպես է սկսվում կարկուտը. Ազիզյանը հազվագյուտ տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանը չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում և փոխանցվել ՔԿ. ՆԳՆ

Կոտայքում անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, «Օպել»-ով կողաշրջվել է, այնուհետ՝ հոսպիտալացվել

ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է. Փաշինյանը հայտնել է՝ ինչպես է հոգևորականների կյանքի մասին տվյալներ ստացել

Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը

Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծո հետ է, ինձ հետ ո՞նց կարող են պրոբլեմ ունենալ. Փաշինյան. տեսանյութ

Վարչապետը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ. լուսանկարներ

Փեսա ու աներ վիճել են, պատահական անցորդները փորձել են հանդարտեցնել, սակայն իրենք են դանակահարվել

Բերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն Չախալյանը

ԵՄ բարձր ներկայացուցիչը կայցելի Հայաստան

Մասկը Թրամփի օրինագիծը «քաղաքական ինքնասպանություն» է անվանել

Ամեն ինչի «փորձագետ-փորձանքներ»-ը Թուրքիա իմ այցից եզրակացրել են, թե ՀԷՑ-ը վաճառվում է թուրքերին. Խուդաթյան

Արարատում «Օպել»-ը բախվել է ծառերին, ապա՝ բետոնե արգելապատնեշին․ կա 3 տուժած

Ըմբշամարտի Մ15 ԵԱ. Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր

«Կրթվելը նորաձև է» շարժման վերջին հանդիպումը Երևանում` մեկնելուցս առաջ. Աննա Հակոբյան. տեսանյութ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ

Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Խուդաթյանն ու Մորդյուն քննարկել են մաքսային գործընթացների արդիականացման հնարավորությունները և այլ հարցեր

Կրթվելը նորաձև է «Ստանիսլավսկիում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անժելա Սարաֆյանը Ջեյմս Գանի «Սուպերմեն» ֆիլմում մարմնավորել է մոր կերպարը

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին



OSZAR »