«Փուլային» շահարկումների առիթ հանդիսացած հայտարարության դրդապատճառները

Վերջին շրջանում Արցախի վերաբերյալ քննարկումների առանցքում էր «փուլային» կարգավորում ենթադրող փաստաթղթի գոյությունը: Եթե հակիրճ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հանրային դիվանագիտության Ա. Գորչակովի անվան հիմնադրամի ներկայացուցիչների հետ կայացած կլոր սեղանի ընթացքում շրջանառության մեջ դրեց թեզ, համաձայն որի՝ հակամարտության կարգավորման ներկա փուլում բանակցությունների սեղանին դրված է փաստաթուղթ, որը ենթադրում է հակամարտության փուլային կարգավորում՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:

Սրան հաջորդեցին հայկական կողմի հավաստիացումներն առ այն, որ որեւէ փաստաթուղթ չկա, որ Լավրովի նշած առաջարկը մերժվել է դեռեւս 2019թ., որ գործնականում կարեւորը ոչ թե կարգավորման փուլային կամ փաթեթային լինելն է, այլ դրա բովանդակությունը: Իսկ բովանդակության մեջ հայկական կողմի համար կարեւորը Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումը (փաստացի՝ Արցախի անկախության ընդունումը) եւ ժողովրդի անվտանգության ապահովումն է: Այդ երկուսն էլ ներկա պահին դե ֆակտո ապահովվում են Արցախի Պաշտպանության բանակի կողմից, ինչն էլ, ի վերջո, թույլ է տալիս հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ նստել առանց ավելորդ նյարդայնության, ինչը պարբերաբար չի հաջողվում հակառակորդի մոտ:

Այդուհանդերձ, Լավրովի հայտարարությունը Հայաստանում ներքաղաքական շահարկումների առիթ էր դարձել: Չնայած հայկական պաշտոնական հերքումներին եւ պարզաբանումներին, շահարկումների մեծ մասը դադարեց այն ժամանակ, երբ նոր փաստաթղթի բացակայության մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան: Նա մասնավորապես նշեց, որ նոր փաստաթուղթ չկա, քանի որ չկա դրա կարիքը՝ «Մինսկի խմբի 2019 թ. մարտի 9-ի հայտարարության մեջ ասվում է՝ բանակցություններն ընթանում են փաստաթղթի շուրջ, որն արդեն առկա է բանակցությունների սեղանին»: Համանախագահների հայտարարության մեջ իրականում ասվում էր, որ հարցը պետք է կարգավորվի արդեն հստակեցված սկզբունքների հիման վրա, առանց որեւէ փաստաթղթի մասին հիշատակելու, սակայն դա չէ էականը:

Ցավալին այն է, որ շահարկումները սնվում են սեփական երկրի ներկայացուցիչների նկատմամբ անվստահությունից: Ընդ որում, նման վերաբերմունքը ինչ-որ առումով հասկանալի կլիներ այն դեպքում, եթե այդ անվստահությունը լիներ համատարած, բոլորի նկատմամբ: Այդ դեպքում, շահարկումներից խուսափելու համար, բավարար կլիներ կա՛մ ընդհանրապես հրաժարվել տեղեկատվությունից, ինչը գրեթե անհնար է 21-րդ դարում, կա՛մ ինքնուրույն ու հետեւողականորեն ուսումնասիրել յուրաքանչյուր լուրը, հասկանալ դրա ենթատեքստն ու այն, թե ինչ համատեքստում է պետք այն ընկալել: Այս հարցը, թերեւս, վերաբերվում է հասարակության մեդիագրագիտությանը եւ առանձին քննարկման թեմա է:

Ինչ վերաբերվում է Լավրովի հայտարարության հնարավոր դրդապատճառներին, ապա չի կարելի բացառել, որ Լավրովի հայտարարությունը յուրօրինակ արձագանք է Արցախում կայացած ընտրություններին եւ դրանց արդյունքում ձեւավորված նոր իշխանությանը: Սակայն ամենահավանական տարբերակներից մեկը կողմերին «իրականություն» վերադարձնելն է: Խոսքը, բնականաբար, ռուսական կողմի պատկերացրած իրականության մասին է:

Ռուսական փորձագիտական շրջանակների կողմից բազմիցս կարծիքներ են  հնչել, որ ոչ Բաքուն, ոչ Երեւանը չեն պատրաստվում զիջումների գնալ, այլ ուղղակի ժամանակ են ձգձգում՝ առերես ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, բայց զարգացնելով յուրաքանչյուրն իր օրակարգը։ Այս տրամաբանության զարգացումը բերում է այն մտքին, որ նման պայմաններում իրավիճակի վրա բեկումնային ազդեցություն կարող է ունենալ միայն արտաքին ուժերից որեւէ մեկը։ Ընդ որում, ոչ բոլոր արտաքին ուժերից, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից, իսկ համանախագահներից ամենաակտիվը, իհարկե, Ռուսաստանն է: Այս պնդումը հիմնավորվում է նրանով, որ թե՛ 1994-ին, թե՛ 2016-ին հրադադարը կնքվել է հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Այդպիսով, ռուսական կողմի ընկալմամբ, հենց ՌԴ-ին է վիճակված լուծել առկա պարադոքսալ իրավիճակները, երբ, օրինակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ իրենք հավատարիմ են ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին եւ կողմ են «ինտենսիվ բանակցություններ վարելուն», իսկ նախագահ Իլհամ Ալիեւը սպառնում է ռազմական ճանապարհով «վերադարձնել Ղարաբաղը»:

Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ նմանատիպ հայտարարություններով Լավրովը փորձում է որոշակի փակագծեր բացել, հընթացս շոշափելով հակամարտող երկրների թույլ կողմերը: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, այնպես էլ Ռուսաստանն իր կենսական շահերն ունի մեր տարածաշրջանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
52364 դիտում

Թրամփն Իրանին հարվածելու կամ չհարվածելու որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Սպիտակ տուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ գրառում է տարածվում

ԱԳ փոխնախարարն ու Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին

Թող չթվա, որ ՀԷՑ-ի աշխատողները ստրուկ են, կարելի է տանել միտինգի. դատվելու են, եթե ստիպեն. Ալեքսանյան

ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի նիստին մասնակցելու համար պատվիրակություն կգործուղվի Բելգիա. ովքեր են կազմում

Զուգարանային արդարադատը՝ պՌիվետ Ռոբը, դժգոհել է դատաիրավական համակարգից. Չախոյան

ՏԿԵ նախարարի հանձնարարականով ՀՀ-Իրան սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գնով են մարդկանց տանում Երևան

«Արմենալ»-ի տարածքից ջերմային այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 34-ամյա տղամարդ

Դրանց սիրուհիներն ամեն օր մի դրվագ են պատմում կեղտոտ անկողիններից. Տաշիրի Սամոն թաքնվել է պղծված վեղարի տակ

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Կոնկուրենտ է տեսել, որոշել է փչացնել. Սաֆարյանը՝ Քոչարյանի՝ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նոր դատավոր ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել

Շարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար. տեսանյութ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է Կենտրոնական Ասիայի կին ձեռնարկատերերի համաժողովին

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Կարապետյանը, իմանալով, որ ՀԷՑ-ի հետևից գալու են, կտրուկ դառնում է ակտիվ ընդդիմադիր, կա 2 տարբերակ. Իոաննիսյան

Ճգնաժամային կառավարում է հիմա, ունեմ քաղաքական զսպվածություն. Գյումրու քաղաքապետարանի հին ու նոր պաշտոնյաները

Մեր ընդդիմադիր պատգամավորներին արդեն կարելի է գտնել հարուստների առանձնատների պատերի տակ. Հակոբյան. տեսանյութ

Երևանում «Մերսեդես» է այրվել

IDBank-ը և Henley & Partners-ը Երևանում անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking»-ը

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը

Կողես բնակավայրի գյուղնշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

Հայաստանի և Վրաստանի ղեկավարության, կառավարող ուժերի միջև փոխվստահության բարձր մակարդակ է առկա. Հարությունյան

Որպես ՌԴ քաղաքացի և ռուս գործարար, կալանավորված Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի. Զախարովա

ՎՏԲ-Հայաստան բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

Թբիլիսին ակնկալում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման ձևաչափի շարունակականություն

Կարևորվել է առողջապահական ոլորտում փորձի փոխանակումը. Արսեն Թորոսյանը հանդիպել է Զազա Լոմինաձեի հետ

Մեր զարգացման տեսլականով Հայաստանի ու Վրաստանի շահերը համընկնում են. Արայիկ Հարությունյան

Իմ կարգավիճակը փոխվում է՝ ես կողմից դառնում եմ անկողմնակալ. Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

Թուրքիայում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը

Հայաստանով և Ադրբեջանով ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Իրանից. Զախարովա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմեկնի Թուրքիա

Հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագիրը ժողովուրդների փոխվստահության կարևոր երաշխիք է. Ծառուկյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը. դատախազություն

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում. Fip

ՀՀ քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Ռուբեն Վարդանյան օպերացիան իրագործածները պարտադրում են ՀՀ-ին «թույլ տալ» Սամվել Կարապետյան օպերացիան. Սաֆարյան



OSZAR »