Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը երեկ որպես Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հյուր՝ Ազգային ժողով եկավ ուղիղ 2 տարի անց այն բանից հետո, երբ նույն Ազգային ժողովում 77 կողմ, 17 դեմ ձայներով ընտրվեց վարչապետ: Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ շենքի լիակատար ոստիկանական շրջափակման պայմաններում նա ընտրվեց վարչապետ եւ դրանից ընդամենը 6 օր անց հրաժարական տվեց ու հեռացավ իշխանությունից:
10 տարվա իր պաշտոնավարման ընթացքում գրեթե որեւէ ասուլիս չտված եւ լրագրողների հարցերին խիստ հազվադեպ դեպքերում պատասխանող նախկին պաշտոնյան երեկ ակնհայտորեն շատ սիրալիր էր: Անգամ մերժելով երեկվա իր հարցազրույցը՝ նա խոստացավ առաջիկայում ասուլիս հրավիրել եւ մանրամասնորեն պատասխանել Ապրիլյան պատերազմին վերաբերող բոլոր հարցերին:
Այդ ընթացքում Սարգսյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե նա համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, քանի որ իր պարտքն է համարում փակել Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման:
Ի հակառակ թեման փակելու մասին նրա գրասենյակի այս հայտարարության՝ Սարգսյանի խոսքում նշվում էր, թե ինքն էլ չպարզված հարցեր ունի. «Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, Ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի եւ մի շարք այլ թեմաներով: Սրանց դեռ միասին կանդրադառնանք եւ եզրակացություններ կանենք:
Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին՝ ասել այն, ինչ գիտեմ ու նաեւ այն, ինչ մտածում եմ…»,-ասվում էր Սարգսյանի հայտարարության մեջ:
Ու թեեւ այս հայտարարությունից տպավորություն էր, որ Սարգսյանն իր այդ հարցերի պատասխանը հանձնաժողովից է ստանալու, սակայն երբ նիստի ընդմիջմանը լրագրողներն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ Սարգսյանն իրենց հարցեր տվե՞լ է, նա պատասխանեց.
«Հարցե՞ր: Սերժ Սարգսյանը մեզ չի կարող հարցեր տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Իր իրավունքն է՝ պատասխանե՞լ, թե՞ չպատասխանել»:
Նիստը տեւեց 5 ժամ: Նիստի սենյակը նախ լքեցին հանձնաժողովի անդամները: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը որոշ հարցերի պատասխաններ տվել է, որոշ հարցերի պատասխաններ՝ ոչ, հետո փորձել են այլ հարցերի միջոցով ավելի սպառիչ դարձնել նրա պատասխանները: Պատգամավորը վաղ համարեց Սարգսյանի պատասխանների հիման վրա հանձնաժողովի աշխատանքը ամբողջացնելու միտքը՝ ընդգծելով, որ գործընթացը շարունակվում է, երբ բոլորին լսեն, այդ ժամանակ միայն վերջնական արդյունքները կլինեն:
Կան հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չէր տիրապետում, այլ անձանցի՞ց պետք է ճշտեք՝ խնդրեց հստակեցնել լրագրողներից մեկը. «Ցանկացած փաստ պետք է նաեւ ստուգվի մի քանի ձեւ, ցանկացած տվյալ դեռեւս հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի հոգի չի հաստատել, դա սովորական քննության մեթոդ է, եւ բոլոր փաստերը ստուգվում են մի քանի աղբյուրներից»,- պատասխանեց Խաչատրյանը՝ հավելելով.
«Իհարկե, ես Ապրիլյան հանձնաժողովի քննության արդյունքների մասին դեռ չեմ հայտնի, դա որոշակի ժամանակ անց եզրակացությամբ կամփոփվի, ամփոփելուց հետո բոլորին պարզ կլինի այն ամենը, որը պետական գաղտնիք չի պարունակում, թե որ կասկածներն են փարատվել, որը՝ ոչ»:
Ապաեւ նիստերի սենյակից դուրս եկավ Սերժ Սարգսյանը, որը հրավիրվել էր հանձնաժողով՝ պարզաբանումներ ներկայացնելու 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող, դրա ընթացքում տեղի ունեցած, ինչպես նաեւ հաջորդող իրադարձությունների, կայացված որոշումների մասին՝ որպես այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել Ապրիլյան ռազմական գործողությունների մասին»։ Սարգսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել նիստից՝ կրկին խոստանալով, որ առաջիկայում ասուլիս կհրավիրի եւ հանգիստ պայմաններում կպատասխանի պատերազմի վերաբերյալ բոլոր հարցերին: Այնուհետեւ ընդգծեց.
«Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք՝ ես նկատի ունեմ Զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է, հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում»:
Իսկ տարածքային կորուստնե՞րը՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը՝ փորձելով պարզել, թե ինչո՞ւ է ավելի վաղ հայտարարել, որ 800 հեկտար հող ենք կորցրել այդ պատերազմի ժամանակ, իսկ հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող ֆիլմում ասվում է, որ կորցրել ենք ոչ թե 800, այլ 400 հեկտար:
«Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն, խոստանում եմ, բոլորիդ, ցանկացած հարց, տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղի, եւ ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ»:
Չնայած Սարգսյանը որոշել էր որեւէ հարցի չպատասխանել, սակայն լրագրողները շարունակում էին հարցերը: Մասնավորապես հարց հնչեց տարածված այն տեղեկությունների մասին, թե Ապրիլյան պատերազմը դավադրության արդյո՞ւնք է եղել.
«Ես որեւէ կերպ չեմ ներքաշվելու այստեղ հարցուպատասխանի մեջ: Ուղղակի ասեմ, որ ես երբեք, որեւէ պարագայում չեմ ղեկավարվել ո՛չ դավադրությունների տեսություններով, ո՛չ, ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են նյութում մեր երկրի շուրջ: Չկա էդպիսի բան: Որ մենք ունենք թշնամիներ, ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ, եւ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվել, եւ այն, ինչ լսում եք կամ կարդում եք որեւէ ինտերնետային էջում կամ կայքում, փորձեք մեկ այլ կայքերից, մեկ այլ ինֆորմացիայի աղբյուրներից դա ստուգել, այնուհետեւ անել սեփական եզրակացությունները: Ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ նորից ու նորից խոստանում եմ՝ ինչքան ժամանակ կցանկանաք, ինչպիսի հարց կցանկանաք, բոլոր հարցերին պատասխանելու եմ»,- եզրափակեց Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնելով՝ հեռացավ:
Սարգսյանից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ Անդրանիկ Քոչարյանը: Նա համաձայնեց Սարգսյանի դիտարկմանը, որ ճիշտ էր այդ նիստին նրա մասնակցելը եւ ասաց, որ «Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը որոշակի նոր բացահայտումների հանգեցրեց». «Նա բավականին պատրաստված էր եկել, ներածական խոսք ասաց, որը կկցվի զեկույցին: Նա ասաց, որ մինչեւ 2050 թվականն այս տեղեկությունները չի հանրայնացնի, քանի որ դրա իրավունքը չունի»,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպման ձայնագրությունը Սերժ Սարգսյանին կտրամադրվի մի քանի օրից:
Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու Սարգսյանի պայմանն էր ձայնագրության մեկ օրինակ տրամադրել իրեն:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված հարցերին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք տվել են բոլոր հարցերը, դրանք բավականին շատ էին։ Հարցին՝ ստացե՞լ են բոլոր հարցերի պատասխանները՝ Քոչարյանն ասաց.
«Իհարկե ոչ: Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, սակայն դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն։ Հարցերն ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաեւ այլ պաշտոնյաների։ Մենք նախանշեցինք, եւ պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց նաեւ այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխանները։ Եվ մենք կլսենք նաեւ նրանց: Մենք տվել ենք այն հարցերը, որոնք իրեն կարող էինք ուղղել։ Նա իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է, սակայն կան բաներ, որ կարող է ինքը չհիշել կամ իրեն զեկուցած չլինեն։ Հիմա մեզ հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում: Բնականաբար, մեր աշխատանքային մթնոլորտը եղել է այնպիսին, որ կգա մի օր, որ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են Ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, նրանք այնքան ամբողջական կլինեն եւ մեր հանրությանը հասանելի կլինեն, որ մենք վերջին հաշվով կհասկանանք մեր թերությունները, դրանց վերացման հետեւանքները։ Դրանք միտված են լինելու մեր Զինված ուժերի կարողությունների ավելացմանը, հզորացմանը, որպեսզի այլեւս չկրկնվեն այն իրադարձությունները, որ տեսանք 2016 թվականի ապրիլի 2-ին»:
Հարցին, թե կայի՞ն բաներ, որոնք Սերժ Սարգսյանը չէր հիշում, Քոչարյանը պատասխանեց, որ հիմնականում հիշում էր շատ բաներ, դեռ մի բան էլ իրենց հարցերի մեջ նաեւ ավելացրեց, որ հիշում է այլ թվերի շրջանակում, քան այն, որ քննիչ հանձնաժողովին փոխանցել է մեր պաշտպանական գերատեսչությունը։
Խոսելով Ապրիլյան պատերազմում կորցրած տարածքների մասին եւ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանից պարզաբանում խնդրե՞լ են՝ ի վերջո կորցրել ենք 800 հեկտար, թե 400, հանձնաժողովի նախագահն ասաց.
«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետեւում։ Բնականաբար, Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից, եւ պարոն Սարգսյանի պատասխանը, որ դա ֆիլմի ռեժիսորի կողմից իրացված ֆիլմ է, որտեղ ինքը պատասխանում է հարցերի: Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի եւ 800-ի մեջ է։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ի՞նչ է կարծում՝ հակառակորդը իր առջեւ դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե՞ ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ»։
Հարցին՝ Սարգսյանն արդյոք ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե»։
Քոչարյանը տեղեկացրեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի հետ խոսել են 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողովի նիստին մասնակցությունից հրաժարվելու մասին: Ըստ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ Խաչատուրովի չգալը սխալ էր, եւ երեկ նրա հետ ունեցած զրույցում հորդորել է գալ հանձնաժողով։
Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության պատրաստակամություն են հայտնել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ պաշտոնյաներ: Քոչարյանն ասաց, որ մինչեւ հանձնաժողովի՝ աշխատանքների ավարտը՝ հունիսի 4-ը, հանձնաժողովը կլսի եւս 4-5 անձի, որից հետո կկազմի զեկույց:
Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ հանձնաժողովը գործում է շուրջ մեկ տարի։ Այն արդեն բազմաթիվ նիստեր է գումարել, լսել մեծ թվով զինվորականների, նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, ուսումնասիրել բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի, կուտակել շուրջ 100 ժամ տեսաձայնագրություն։ Հանձնաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է հունիսին: ՀՀ վարչապետը, վերջերս անդրադառնալով այս հանձնաժողովի գործունեությանը, հայտարարեց, որ իր կարծիքով երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը
Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան
Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը
Սպանություն հարսանյաց սրահի մուտքի մոտ. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է
Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը
Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա
«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակի ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել
Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ լինի
Հետհաշվարկը սկսված է. Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները
Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների փոխանակումն ու դիերի ընդունումը. Մեդինսկի
Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան
Տնտեսվարողներին ու նրանց համար աշխատողներին առաջարկում եմ ավելի զուսպ ու հավասարակշիռ լինել. ՍԱՏՄ խոսնակ
Սիրով սպասում ենք ձեզ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը. Տիգրան Ավինյան
Լավ լուր Սերժ Սարգսյանից. Ալեն Սիմոնյանը հիշեցրել է՝ ով է վարչապետի թեկնածու առաջադրված Մասիսի համայնքապետը
Ռումինիայում բենզին տեղափոխող գնացք է վթարի ենթարկվել
ՀՀԿ-ում վիճակը պալաժենի է. կուզեն Քոչարյան Լևոնի անունը շրջանառեն, բայց գիտեն՝ դա էլ ավելի անլուրջ է. Սաֆարյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 7-ին
Աննա Հակոբյանը վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրել
Առաջին անգամ թիրախավորվում է հանրային անվտանգությունն ու առողջապահությունը․ ՆԳ նախարար
Եկանք Սիսիան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ծղուկ բնակավայրի մոտ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում է իրականացվում
Հանդիպումը պետք է լավ անցնի. Չինաստան-ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան Լոնդոնում. Թրամփ
Դիակային դոնորից օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է. Ավանեսյան
Փրկարարները ջրանցքից կնոջ դի են դուրս բերել
Շեշտադրվել են թմրամիջոցի ներմուծման և արտադրության շղթաները, որպեսզի մանր չափի ապօրինի շրջանառությունը նվազի
Ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել․ մենեջերը տեղափոխվել է հիվանդանոց
Հրապարակվել են Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների կազմերը
Տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել նրան, սպառնացել և կրակել
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստուած է օգնականն իմ, Աստծու վրայ է յոյսն իմ. վարչապետը սաղմոս է հրապարակել
Ադրբեջանցիների կողմից անչափահասների առևանգման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սյունեցի տղաների առողջական վիճակը լավ է. Տեղի համայնքապետարան
Ապարանում բախվել են մեքենաներ. մեկը կոտրել է բնակչի փայտե ցանկապատն ու հայտնվել հողամասում. կան տուժածներ
Արմեն Խաչատրյանը հրապարակել է Սյունիքի սահմանային հատվածում մոլորված ու վերադարձված տղաների լուսանկարը
Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT