14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը անասնապահությամբ զբաղվելու համար նախորդ տարի աշնանը աջակցություն էր տրամադրել սոցիալապես անապահով 1000 ընտանիքի:

Ծրագրի շրջանակներում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը (անասնագլխաքանակի տեսքով) ընտանիքներին տրամադրվել է ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելու հետ զուգահեռաբար:

Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ փետրվարի 1-ի դրությամբ աջակցություն ստացած տնտեսություններում արձանագրվել է կենդանիների քանակի աճ: «Հիշում եք չէ՞, որ տարեվերջին մարզերում լրացուցիչ միջոցներ հատկացրեցինք ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիքի՝ անասնապահությամբ զբաղվելու միջոցով կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով: Ուզում եմ տեղեկացնել, որ փետրվարի 1-ի դրությամբ այդ տնտեսություններում արձանագրվել է կենդանիների քանակի աճ, մասնավորապես ծնվել է 14 հորթ, 34 գառ, շուրջ 30 գոճի»,- գրել է նախարարը:

Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն էր ցուցաբերվել 500 միլիոն դրամի սահմաններում: Նրանք ընտրվել էին անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 հազար ընտանիքներից: Ավելի վաղ Բաթոյանը հայտնել էր, որ ըստ նախարարության տվյալների՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 29 հազար ընտանիք այս պահի զբաղվում են անասնապահությամբ, սակայն ունեն շատ ցածր եկամուտ, որը չի բավարարում:

«Սա նշանակում է, որ կա պոտենցիալ, կա ցանկություն, բայց այս ընտանիքներն այնուամենայնիվ որոշակի աջակցության անհրաժեշտություն ունեն՝ իրենց եկամուտներն ավելացանելու համար»,- ասել էր Բաթոյանը: Վերջինիս վստահեցրել էր, որ 1000 ընտանիքին միանգամյա աջակցության տրամադրմանը հետեւելու է նաեւ տեւական աջակցություն խորհրդատվության տեսքով, որպեսզի նրանք հնարավորինս ճիշտ կարողանան կառավարել իրենց բյուջեն:

ՀԱյտարարվել էր, որ այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների եւ զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում: Մասնագետները վերապատրաստվել են միջազգային գործընկերների կողմից՝ կարիքների գնահատման եւ թիրախային խորհրդատվություն տրամադրելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար:

Բաթոյանի համոզմամբ՝ ժամանակին նման հմտությունների եւ նման աջակցության բացակայության պատճառով է եղել, որ սոցիալական նպաստի համակարգում աջակցություն ստացող մարդիկ տասնյակ տարիներ նույն խմբում են մնացել ու իրենց կյանքում որեւէ բան չի փոխվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31799 դիտում

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին փակ է լինելու

Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան. վարչապետը սաղմոս է հրապարակել

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բրյուսել

2014-ին՝ «միակ բուդդիստ», 2025-ին՝ հայ առաքելական եկեղեցու պաշտպան. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

2025-ին դեսպանություններ կբացվեն Օմանի Սուլթանությունում, Կիպրոսում և Հունգարիայում. Միրզոյան

Ավանդույթի համաձայն ՀՅԴ-ն փախավ, եկեղեցականներն էլ որոշ տատանումներից հետո միացան ՀՅԴ-ին. Ալեքսանյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

Թրամփը սպառնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ կոշտ պատժամիջոցներով

Երևանում փախցրել են «Մերսեդես»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենայի վթարի հեղինակ

Փողոց չմնաց՝ չփակեն, կին չմնաց, որ չգրկեն, մնում է՝ Մայր Աթոռը դարձնեն Քոչարյանի նախընտրական շտաբ. տեսանյութ

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Վերահաստատում եմ հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Սամվել Մայրապետյանի՝ 1.1 մլն դոլար արժողությամբ Ծաղկաձորի հողամասերը վերադարձվել են պետությանը. տեսանյութ

Եթե Վազգեն Սարգսյանը չլիներ, քանի գրոշ արժեր Քոչարյանը, պատմությունը հնարավոր չէ փոխել. Ադամյան. տեսանյութ

Արլիսը զուտ հարթակ չէ, այն երկրի իրավական դաշտի ամբողջական բազան է, օրենսդրության պաշտոնական աղբյուրը. Գալյան

13 ժամով կփակվի Երևան-Սևան ավտոճանապարհի աջ երթևեկելի գոտու մի հատվածը

Տասնամյակներով չի դիմադրել ամերիկացի հարկատուների գումարը ուտելիս. Հարությունյանը՝ Ազա Բաբայանի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան

Ասում են՝ Գարեգին Բ-ն մի քանի անգամ է խախտել կուսակրոնության ուխտը. Առնոլդ Բլեյան. տեսանյութ

Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Ճի՞շտ է, որ Քոչարյանի շտաբից պադոշը քաշել են երեսներին ու մեղադրել են վարչապետին թալանի մեջ. Չախոյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն ազատվել է պաշտոնից, նշանակվել Հունգարիայում ՀՀ դեսպան

Երևան է ժամանել Սանկտ-Պետերբուրգի փոխքաղաքապետի պատվիրակությունը. նրանց ընդունել է Ավինյանը

Երևանում անցկացվող Վրաստանի մշակույթի օրերը կնպաստեն երկկողմ մշակութային երկխոսության ակտիվացմանը. Անդրեասյան

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Վանաձորի կենտրոնում. մի քանիսը դիմել են փախուստի

Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

Ջերմուկ համայնքին է վերադարձվել ավելի քան 271 միլիոն դրամ արժեքով 2 հողամաս. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը դիմավորել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին. լուսանկարներ

Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Երևան

Տաշիրում ընտանիքի անդամները իրենց «Հասկի» շանը հայտնաբերել են դաշտում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում

Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա. Արարատ Միրզոյան

Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ

Ադրբեջանական կողմի հետ սահմանային միջադեպերի մասին որոշակի ըմբռնում կա, բայց չկա վերջնական մեխանիզմ. Միրզոյան

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում. ԱԳ նախարար

Կաթողիկոսը ի՞նչ պետք է անի, որ չհեռանա. կուսակցություն բացի, երեխաներ ունենա, թոռներ մեծացնի. Սիմոնյան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառման աշխատանքները

ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԳ նախարար

Մենք և ԱՄՆ վարչակազմը համարում ենք՝ պատմական հնարավորություն կա Հվ․ Կովկասում ունենալու խաղաղություն․ նախարար



OSZAR »