Երևան
12 °C
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կատարված փոփոխություններից: Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ասաց, որ այն բանից հետո, ինչ 2018 թ. սեպտեմբերին ղեկավարությունը փոխվել է, ֆեդերացիան ինչ-որ հարցերում աշխատանքներ տարել է, սակայն բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված էական փոփոխություններ չկան:
«Բոլորս, ես՝ որպես ներդրող եւ ակումբի սեփականատեր, սպասում էինք մեծ փոփոխությունների: Ինչ-որ բան, իհարկե, տեղի է ունեցել: Ես 2 էական փոփոխություն եմ տեսնում. այն, որ ստեղծվել է ԲԿՄԱ-ն, եւ հնարավորություն է առաջացել, որ տաղանդավոր տղաները պահպանեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, բայց կարծում եմ՝ կան նաեւ բազմաթիվ չլուծված հարցեր, օրինակ՝ ինչպես է հավաքվելու թիմը, ինչպես է գործելու, որքանով է օբյեկտիվ լինելու: Մյուսն այն է, որ հրավիրել են իսպանացի լավ մասնագետների: Մենք արդեն օգտվում ենք նրանից, որ նրանք պարապմունքներ են անցկացնում մանկապատանեկան ակադեմիայի, դպրոցի համար, դա շատ օգտակար է:
Մնացածում, ցավոք, չեմ տեսնում էական փոփոխություններ, թեեւ, իհարկե, ակնհայտ է, որ ՀՀ առաջնությունն ավելի հետաքրքիր է դարձել, ավելի շատ փող են ներդնում առաջնությունում: Ամեն դեպքում՝ հիմնական գումարները հիմա ներդրվում են՝ ֆուտբոլիստներ եւ մեծ մասամբ լեգեոներներ ձեռք բերելու համար, ուղղակի սկսել են ավելի թանկարժեք լեգեոներների հրավիրել: Վիճակագրությունը նայել ենք. այս տարի ավելի քիչ հայեր են հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալիս, քան անցած տարի: Մեր ֆուտբոլիստներին հիմա ավելի բարդ կլինի մրցակցել ուժեղ լեգեոներների հետ»,- ասաց նա:
Այս պահին հայկական թիմերն իրենց հայտացուցակներում պետք է առնվազն 7 հայ ֆուտբոլիստ ունենան: Սողոմոնյանը նշեց, որ ինքն էլ կողմ է եղել լեգեոներների թվի սահմանափակմանը, սակայն հասկացել է, որ դա այն արդյունքը չի տվել, որը ցանկանում էին: Նպատակը եղել է ակումբներին մղել ուժեղ ակադեմիաներ ստեղծելու եւ պատրաստելու իրենց սաներին, սակայն հարուստ ակումբները հիմա ավելի հեշտ ճանապարհ են գտել եւ ավելի լավ պայմաններով տանում են ուրիշ ակումբների տաղանդավոր երիտասարդներին: Պատմեց, որ բացասական հետեւանքը «Փյունիկ»-ն իր մաշկի վրա է զգացել:
«Օրինակ՝ օգոստոսին մեր 2003 թ. ծնված 6 սանի տարան: Նրանք 16 տարեկան էին դառնում, ու կարող էինք պայմանագիր կնքել նրանց հետ, տարավ «Արարատ-Արմենիա»-ն: Հայաստանում այսօր գործնականում փոխհատուցում չկա, դա ինչ-որ ծիծաղելի գումար է՝ 1 հոգու համար տարեկան 60 դոլար: Լեգեոներների լիմիտը մղում է ուրիշներից խաղացողներին տանելուն, այլ ոչ սեփական սաներն ունենալուն, քանի որ այդպես ավելի հեշտ է, քան գումար ներդնել երկար գործընթացի մեջ: Մեր նման ակումբին դա ոչ թե մոտիվացնում է ներդրումներ անելու, այլ հակառակը: Միշտ ասել ենք, որ մեզ համար առաջնահերթ է ակադեմիան, բայց որոշ նախագծեր կանգնեցրինք: Մասնաճյուղեր ստեղծելու նպատակ ունեինք, օրինակ՝ Ստեփանավանում, բայց երբ տեսանք՝ ինչ է տեղի ունենում, առայժմ կանգնեցրել ենք»,- ասաց նա:
Սողոմոնյանը նշեց, որ «Արարատ-Արմենիա»-ի քայլը բացասական նախադեպ է հայկական ֆուտբոլում: Նշեց, որ այլ ծնողներ էլ են գալիս եւ ասում, որ, եթե ինչ-որ բան այնպես չլինի, իրենց երեխաներին այլ ակումբ կտանեն: Նաեւ ավելացրեց, որ 6 տղաները, որոնք լքել են իրենց՝ այն ակումբը, որն իրենց այդքան տարի պատրաստել է, «Փյունիկ»-ում չեն խաղա, քանի դեռ ինքն է սեփականատերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի ամփոփիչ փուլը. գնահատվում են մասնակիցների հարցաթերթիկները
Հայաստանում կմեկնարկի առաջին զբոսաշրջային գնացքը
Չնայած Աջապահյանը ռազմական հեղաշրջման կոչը արել է հրապարակային, ասելու են՝ իշխանական բռնաճնշում է. Ռուբինյան
Քոչարյանական ստահակներն ու արյունոտ դաշնակներն հաստատում են իրենց հանցակցությունը ահաբեկչությանը․ Հովհաննիսյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն. տեսանյութ
Պեկինում մեկնարկել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ձեր խնայողությունները՝ Ձեր կանոններով. ժամկետային ավանդատեսակներ Կոնվերս Բանկում
AMX-ը վերահաստատել է համապատասխանությունը միջազգային ISO ստանդարտներին
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
Մեր ռուս գործընկերները, հենման կետ չգտնելով Ռուսաստանում, այլ տեղեր են ման գալիս․ Կոստանյանը՝ Զախարովային
Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ. Կոստանյան
Տուն հյուր գալու դեպքում երբևէ ձևացրե՞լ եք՝ տանը չեք. պոլսահայերը բողոքի ձայն են բարձրացրել
Միայն հունիս ամսին ծիրանով բեռնված 626 մեքենա է հասել ՌԴ, 363-ն էլ ճանապարհին են. Պապոյան
Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է կնքել աշխարհի ցանկացած քաղաքում. Կոստանյան
Եթե ՀԱՊԿ գործընկերները, նաև՝ ՌԴ-ն, հանդես չգան հայտարարություններով, ՀՀ-ից վերջնական որոշում կլինի. Կոստանյան
Բռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները». Գեղարդ
Հօգուտ Հայաստանի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք դրամ. կնքվել է հաշտության համաձայնագիր
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր. ջերմաստիճանը կբարձրանա
Կառավարությունը մի շարք մարզիկների ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից
Իրանում ևս 26 մարդ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով
Մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չէ, խնդիրն անթույլատրելի է. Պապոյանը՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին
Հոսանքազրկման պատճառով պետռեգիստրի գործակալությունը չի կարող սպասարկել և բնականոն աշխատել. ԱՆ
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մոր ու անչափահաս աղջկա կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Հայտնաբերվել են էլեկտրասնուցման և համացանցի ապահովման լարերը վնասող հրավտանգ առարկաներ. կա 15 կալանավորված
Անգրավ սպառողական վարկ` շահավետ պայմաններով
Կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ
Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել. վարչապետ
Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը․ վարչապետ
Հրայր սարկավագ Հակոբյանը ևս կալանավորվել է
Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնում. այն կմեկնարկի հուլիսի 1-ին
Տիգրան Գալստյանը նույնպես 2 ամսով կալանավորվեց
Հանրության մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր «Հոկտեմբերի 27» է կանխվել․ ՀՀ վարչապետ
Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն ԱԱՀ համակարգ
Բացահայտվել է պետականության դեմ հանցագործություն, իրավապահ համակարգի աշխատակիցները կպարգևատրվեն․ վարչապետ
Ըստ փաստաբանի՝ ձայնագրությունները տարբեր օրերի են. երևի «անասուն» մի օր են ասել, «էշ»՝ մի ուրիշ. Ալեքսանյան
Որևէ մեկի հետ շփումն օգտագործում է այդ մարդու դեմ, վախկոտ է, ատում է մարդկանց. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին
Նոր հեքիաթ. Հակոբյանը հերքել է Անթալիայում 100 հազար եվրո արժեքով հանգստի լուրը և հայտնել՝ Սյունիքում էին
ԱՄՆ-ն լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը, արգելում նրանց մուտքը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT