Եթե նայել եք եւ հավանել, ուրեմն բռավո դերասաններին, իսկ եթե ոչ, մեղավոր եմ ես.կայացավ «Անհայտ բաժանորդը» ֆիլմի պրեմիերան

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Անհայտ բաժանորդը» խաղարկային ֆիլմի պրեմիերան:

«Անհայտ բաժանորդը» իտալական հայտնի «Կատարյալ անծանոթները» ֆիլմի հայկական տարբերակն է, որը տարբեր մեկնաբանություններով նկարահանվել է մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Հունաստանում, Հարավային Կորեայում եւ Ռուսաստանում:

Ֆիլմի փակ դիտումից հետո ռեժիսոր Արշալույս Հարությունյանը նկատեց. «Եթե ֆիլմը նայել եք եւ հավանել, ուրեմն բռավո դերասաններին, իսկ եթե չեք հավանել, ուրեմն՝ մեղավոր եմ ես»: Արշալույս Հարությունյանի կարծիքով՝ «Անհայտ բաժանորդ»-ի համար այնպիսի դերասանական խումբ է աշխատել, որը երազելի է յուրաքանչյուր ռեժիսորի համար:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դրասաններ Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանն ու Արթուր Մանուկյանը: Դերասանների կարծիքով՝ սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ իրենք գոհ եւ հպարտ են թիմային հաջողված աշխատանքից:

Ռեժիսորի համոզմամբ էլ՝ պրոֆեիսոնալ թիմով աշխատելը միայն օգնել է իրեն, եթե էլ եղել են որեւէ քննարկումներ, կամ կոնկրետ տեսարանների, դրանց մատուցման վերաբերյալ ինչ-որ տարաձայնություններ են առաջացել, ապա ստեղծագործական բանավեճերի միջոցով կարողացել են լուծել: «Կապրիզներով ոչնչի չէինք հասնի, եւ ես, եւս մեկ անգամ պիտի իրենց շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ շատ հարմոնիկ մթնոլորտ է եղել, ստեղծագործելու համար շատ արդյունավետ»,-ասաց Արշալույս Հարությունյանը:

Ռեժիսորի կարծիքով՝ «Անհայտ բաժանորդը» ֆիլմում ներկայացվում է խաղի նոր կանոններ, որին ցանկացած մեկը պիտի պատրաստ լինի:

Արշալույս Հարությունյանը նախ, «Անհայտ բաժանորդը» ֆիլմը թատերական բեմադրության տարբերակով էր ներկայացրել հանդիսատեսի դատին, այն կոչվում էր «Սեւ արկղ»: «Սեւ արկղ» ներկայացման պրեմիերան եղել է նախորդ տարի, Երեւանի Պետական Կամերային թատրոնում, այն մինչեւ հիմա էլ խաղացանկում է:

Իսկ ֆիլմի նկարահանումները մեկնարկել են մայիսի 13-ից: «Անհայտ բաժանորդը» ֆիլմի հիմքում մարդկային փոխհարաբերություններն են: Ներկայացվում է մի քանի ընկերների կյանքից մեկ ճակատագրական օրվա մասին, որը փոխում է նրանցից յուրաքանչյուրի կյանքի բնակոն ընթացքը: 7 ընկերներ՝ 3 զույգ եւ մեկ տղամարդ, հավաքվում են ճաշկերույթի: Երեկոյի ընթացքում հերոսուհիներից մեկն առաջարկում է խաղ խաղալ: Խաղի կանոնները հետեւյալն են. նրանցից յուրաքանչյուրը սեղանին է դնում իր բջջային հեռախոսը եւ հեռախոսազանգ կամ հաղորդագրություն ստանալու դեպքում ընկերները դրանք միասին են ընթերցում, իսկ զանգերին պատասխանում բարձրախոսը միացրած:

Ֆիլմը կարող է մտորումների մեջ գցել ցանկացած մեկին, որն ապրում է մեր օրում եւ օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաներից, մասնավորապես, սմարթֆոններից:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի համոզմամբ՝ ցանկացած ֆիլմ եւ ցանկացած գործողություն ազդում է դերասանի վրա այնքան, որքան կինոդիտողի: «Այո, մենք բոլորս ունեցել ենք մեր հասունացումն այս ֆիլմի ընթացքում: Ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսել բոլորի անունից, բայց ինձ համար դա այդպես է: Չկա անսխալ մարդ, եւ այդ գաջետներով մենք անընդհատ փորձում ենք մեզ ֆոտոշոփել, մեր կյանքը խմբագրել, անկախ նրանից՝ հայտնի ենք, թե՝ ո՛չ»,-ասաց նա: Դերասանուհու խոսքով՝ գուցե հենց դա է հիմնական մեսիջը, որը փորձում է տալ ֆիլմը:

«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ չկա մասնավոր կյանք ասվածը, ուրեմն, այդ մասնավորի մեջ պետք է լինել ազնիվ, որպեսզի արտաքին աշխարհի հարաբերության հետ դիսոնանս չլինի, իսկ «սեւ արկղ»-ը բացելիս չվնասի ու չխոցի մահացու կերպով»,-ասաց դերասանուհին:

Նազենի Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ իրենց մեղադրել են ֆիլմը իտալական տարբերակից արտատպելու մեջ, սակայն դա իրականում այնքան էլ այդպես չէ եւ ինքը շատ շնորհակալ է ռեժիսորին նման հնարավորություն ընձեռելու համար:

Խորեն Լեւոնյանը նկատեց, որ ֆիլմի նկարահանման ընթացքը բավականին դժվար է եղել. «Հիմա կարող է դուք նայեք, ասեք՝ ինչ լավ, թեթեւ ֆիլմ էր, ուտում էին, խմում բասեինի մոտ նկարեցին գնացին տուն. ոչ, սիրելիներս, սա մեր կյանքի ամենադժվար նկարահանումներից մեկն էր, այդ մասին կփաստեն երեւի, թե բոլոր դերասանները»: Դերասանը նկատեց, որ այս ֆիլմից հետո իր հիմնական ձեռքբերումն է եղել թիմակիցների հետ առավել մտերմանալն ու էլ ավելի ընկերանալը. «Անի Խաչիկյանին չէի ճանաչում, հիմա շատ ուրախ եմ, որ ծանոթ եմ»:

Դերասանուհի Անի Խաչիկյանի կարծիքով՝ ֆիլմը խառնաշփոթ ստեղծելու հետ մեկտեղ նաեւ լուծումներ է տալիս: Տալիս է զգոն լինելու, ուշադիր եւ հոգատար լինելու նաեւ ներելու հաղորդագրություն. «Ֆիլմը նրա մասին չէ, թե ինչքան հմտորեն կարող ենք թաքցնել մեր հաղորդագրություններն ու մեր կյանքը: Իհարկե՝ ոչ ոք չի հերքում, որ պետք է դիմացինի անձանական տարածքը հարգել, բայց նաեւ պետք է ընտրությունների եւ որոշումների մեջ ավելի նրբանկատ լինել դիմացինի հանդեպ, այն մարդկանց հանդեպ, որոնք մեր կյանքում կարեւոր են»:

Մարջան Ավետիսյանի համար «Անհայտ բաժանորդ»-ը ֆիլմում նկարահանվելը որպես դերասանուհի եւս մեկ անգամ ուժերը փորձելու հնարավորություն էր, իսկ ընդհանուր ֆիլմի գաղափարը ոչ թե նրա մասին է, որ նայելուց հետո սկսեն դիմացինին կասկածել, այլ իմանալ այնքան որքան դիմացինն է թույլ տալիս, հարգել նրա անձնական տարածքն ու չփորփրել:

Մեր նախորդ զրույցում Արշալույս Հարությունյանը նշել էր, որ «Անհայտ բաժանորդ»-ի աշխատանքային վերնագիրը եւս «Սեւ արկղ» է: Ի դեպ, այն հենց այդպես էլ ներկայացված է Ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսավորմամբ ընտրված լիամետրաժ նախագծերի թվում: Ազգային կինոկենտրոնի 2019 թվականի գարնանային նստաշրջանում անցկացված մրցույթի շրջանակներում 20 միլիոն դրամ հատկացրել է ֆիլմին:

Այսօր այն արդեն մեծ էկրաններին է: Խոսելով նկարահանման աշխատանքներից՝ ֆիլմի հեղինակները նկատեցին, որ ընդհանուր աշխատանքը տեւել է մեկ տարի, իսկ բուն նկարահանման պրոցեսը 2-ից 3 ամիս:

Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանը եւ Արմեն Հայրապետյանը: Սցենարի հեղինակներն են՝ Պաոլո Ջենովեզեն, Ռոլանդո Ռաֆաելոն, Պաոլո Կոստելլան, Ֆիլիպպո Բոլոնյան եւ Պաոլո Մամիննին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26410 դիտում

IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք

34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնին. երեխան հիվանդանոցում է

Եկեղեցին, ի վերջո, ստիպված է լինելու պատասխաններ տալ իր հետևորդներին. Խանդանյան

«Երևան» բժշկագիտական կենտրոնը վերանորոգված ու վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ավելի մեծ մեղք է համ կուսակրոնության ուխտը, համ սեփական զավակներին ուրանալը. Չախոյան

Եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում. Բաբայան

Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ուրույն տեղ ունի. նախագահը՝ Պանկուկին

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Կարանտինային վնասատուների հայտնաբերման հարցը ուսումնասիրվում է. ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորի արգելքի մասին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

Քոչարյանասերժական չինովնիկներին օգնականներ լինելով՝ դուք եք օժանդակել կոռուպցիայի կերտման պրոցեսին. Խաչատրյան

Այո՛ կամ ո՛չ, ունի՞, թե՞ չունի. Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Բ-ի մասին

Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին

Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior

Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի ավագանու «Հանրային ձայն»-ի թեկնածու Ասյա Մկրտիչյանի գրանցումը

ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա. վարչապետը՝ Ֆաբրիս Պանկուկին

Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. քրվարույթով նախաքննությունն ավարտվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 3-ին

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Բաբաջանյանը հրապարակել է Վազգեն Առաջինի դեմ ՀՅԴ-ի կողմից բռնության և բռնության սպառնալիքի փաստագրված դեպքերը

Արաքս թռչնաֆաբրիկան՝ «MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի «Կատարյալ ընտրություն» նշանի մրցանակակիր

Մայր Աթոռի սրբազանները համառորեն չեն պատասխանում հարցին՝ Գարեգին Բ-ն զավակ ունի՞, թե՞ ոչ

Ուկրաինայի պատվիրակությունը Վաշինգտոնում կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը. Երմակ

Հայաստանի իրավունքն է վերականգնվել Օրգով բնակավայրի՝ ավելի քան 31 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված պատահարների հետևանքով զոհվել է 1, վիրավորում ստացել՝ 15 մարդ

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ

Հունիսից դրական փոփոխություններ կտեսնեք քաղաքում և կհամոզվեք՝ «կարմիր գծերի» վճարներն ինչի համար են. Կոստանյան

Որոշ դեպքեր քաղաքապետարանի համար խնդրահարույց են. Կոստանյանը մեկնաբանել է կառույցում ձերբակալությունները

Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

Ռոսսելխոզնադզորը կարող է ժամանակավորապես արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ալեն Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Ստացվում է՝ օտարերկրյա ուժերը ՀԱԵ արքեպիսկոպոսին նկարագրել են ՀՀ-ն «սոդոմ գոմորի» վերածելու ծրագիր. Ռուբինյան

45 տրոլեյբուսից առնվազն 30-ը հնարավոր չի լինելու ձեռք բերել տրանսպորտի թերհավաքագրումների պատճառով. Կոստանյան

«Չոռնի Անո»-ի և մյուս տարեց կնոջ խափանման միջոցը չի փոխվել, հանվել են որոշ սահմանափակումներ

Երևանում մեքենա է այրվել. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Քննարկվել է ջրամբարների պատվարների փլուզման վտանգի թեման. կառուցողական առաջարկներ են արվել

Իրանն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Հայաստանին կվերադարձվի Երևանի Շիրազի փողոցում գտնվող, 18 մլն դրամ արժեքով հողամասը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նախագահ ընտրվելու առթիվ

Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը. Հակոբ Արշակյան



OSZAR »