Ի՞նչ է՝ չե՞ք իմանում, որ աշխարհում արուն-մարուն է թափվում. Մովսիսյանը՝ իր մասնակցությամբ աղմկահարույց սերիալի մասին

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ հանրության քննադատության կենտրոնում է «Արմենիա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը: Հեռուստադիտողների պնդմամբ՝ սերիալում բազմաթիվ են բռնության զարհուրելի տեսարաններն ու գռեհկությունը, իսկ վերջերս ցուցադրված դրվագներից մեկը պարզապես հունից հանել է շատերին:

Չնայած բարձրացած աղմուկից հետո հեռուստաալիքը յութուբյան իր ալիքից ջնջել էր այդ տեսանյութը, այնուամենայնիվ քննադատությունները մինչ այսօր շարունակվում են: Սերիալում, մասնավորապես, հետեւյալ տեսարանն է. տղամարդը կնոջը հարվածներ հասցնելուց հետո մկրատով վնասում է դեմքը, փորձում կտրել քիթը: Սերիալի «մկրատով հերոսին» մարմանավորում է դերասան Լեռնիկ Հարությունյանը, իսկ բռնության ենթարկվող կնոջը՝ Եվա Բաղդասարյանը:

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը պատմում է երեք երեխաների ճակատագրի մասին: Երեխաների հայրն ազատամարտիկ է, զոհվել է մարտի դաշտում, մայրը եւս զոհվել է հակառակորդի գնդակից։ Նկարագրվում է երեխաների կյանքը, որոնք որդեգրվել են տարբեր ընտանիքների կողմից եւ կորցրել իրար։ Քննադատության կենտրոնում հայտնված հեռուստասերիալի մեջ է նկարահանվում նաեւ հայտնի դերասան Հարություն Մովսիսյանը: Վերջինս, խոսելով վերջին օրերի բուռն քննարկումների մասին, նկատեց. «Ի՞նչ կա այնտեղ, որ այդպես քննադատում են, մկրա՞տը»:

Մովսիսյանը վստահեցրեց, որ բռնության տեսարանները սերիալում շատ չեն: Դերասանի համոզմամբ՝ սցենարի հեղինակն ու իրենց թիմը շատ զգույշ են եւ բոլորովին կարիք չկա արվեստագետներին նեղ վիճակի մեջ դնել: «Նման տեսարաններն աշխարհում միլիարդավոր են, ինչի՞ եք հանկարծ վատ տրամադրվում մեր ֆիլմերի հանդեպ, երբ մենք ենք նկարում: Ի՞նչ է՝ չե՞ք իմանում, որ աշխարհում արուն-մարուն է թափվում»,-ասաց նա:

Ֆեյսբուքում օգտատերերի քննադատական գրառումները հատկապես ուղղված էին սերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանին: Նրա հետ այսօր կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31135 դիտում

IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք

34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնին. երեխան հիվանդանոցում է

Եկեղեցին, ի վերջո, ստիպված է լինելու պատասխաններ տալ իր հետևորդներին. Խանդանյան

«Երևան» բժշկագիտական կենտրոնը վերանորոգված ու վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ավելի մեծ մեղք է համ կուսակրոնության ուխտը, համ սեփական զավակներին ուրանալը. Չախոյան

Եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում. Բաբայան

Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ուրույն տեղ ունի. նախագահը՝ Պանկուկին

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Կարանտինային վնասատուների հայտնաբերման հարցը ուսումնասիրվում է. ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորի արգելքի մասին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

Քոչարյանասերժական չինովնիկներին օգնականներ լինելով՝ դուք եք օժանդակել կոռուպցիայի կերտման պրոցեսին. Խաչատրյան

Այո՛ կամ ո՛չ, ունի՞, թե՞ չունի. Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Բ-ի մասին

Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին

Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior

Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի ավագանու «Հանրային ձայն»-ի թեկնածու Ասյա Մկրտիչյանի գրանցումը

ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա. վարչապետը՝ Ֆաբրիս Պանկուկին

Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. քրվարույթով նախաքննությունն ավարտվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 3-ին

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Բաբաջանյանը հրապարակել է Վազգեն Առաջինի դեմ ՀՅԴ-ի կողմից բռնության և բռնության սպառնալիքի փաստագրված դեպքերը

Արաքս թռչնաֆաբրիկան՝ «MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի «Կատարյալ ընտրություն» նշանի մրցանակակիր

Մայր Աթոռի սրբազանները համառորեն չեն պատասխանում հարցին՝ Գարեգին Բ-ն զավակ ունի՞, թե՞ ոչ

Ուկրաինայի պատվիրակությունը Վաշինգտոնում կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը. Երմակ

Հայաստանի իրավունքն է վերականգնվել Օրգով բնակավայրի՝ ավելի քան 31 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված պատահարների հետևանքով զոհվել է 1, վիրավորում ստացել՝ 15 մարդ

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ

Հունիսից դրական փոփոխություններ կտեսնեք քաղաքում և կհամոզվեք՝ «կարմիր գծերի» վճարներն ինչի համար են. Կոստանյան

Որոշ դեպքեր քաղաքապետարանի համար խնդրահարույց են. Կոստանյանը մեկնաբանել է կառույցում ձերբակալությունները

Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

Ռոսսելխոզնադզորը կարող է ժամանակավորապես արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ալեն Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Ստացվում է՝ օտարերկրյա ուժերը ՀԱԵ արքեպիսկոպոսին նկարագրել են ՀՀ-ն «սոդոմ գոմորի» վերածելու ծրագիր. Ռուբինյան

45 տրոլեյբուսից առնվազն 30-ը հնարավոր չի լինելու ձեռք բերել տրանսպորտի թերհավաքագրումների պատճառով. Կոստանյան

«Չոռնի Անո»-ի և մյուս տարեց կնոջ խափանման միջոցը չի փոխվել, հանվել են որոշ սահմանափակումներ

Երևանում մեքենա է այրվել. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Քննարկվել է ջրամբարների պատվարների փլուզման վտանգի թեման. կառուցողական առաջարկներ են արվել

Իրանն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Հայաստանին կվերադարձվի Երևանի Շիրազի փողոցում գտնվող, 18 մլն դրամ արժեքով հողամասը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նախագահ ընտրվելու առթիվ

Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը. Հակոբ Արշակյան



OSZAR »