Երևան
12 °C
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի ուսուցիչներ,
հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում տարիների ձեր անդուլ աշխատանքի եւ մեծ վաստակի առջեւ ու մաղթում ամենայն բարիք:
Միաժամանակ, շնորհավորանքի ու գնահատանքի խոսք եմ ուղղում Սփյուռքի բոլոր մանկավարժներին, ովքեր, ապրելով Հայաստանից հեռու, դարձել են հայապահպանության յուրօրինակ առաքյալները:
Այս օրը բոլորիս տոնն է, եւ յուրաքանչյուրս մի պահ վերհիշում ենք մեր դպրոցական տարիները, մե՛րթ խստապահանջ, մե՛րթ նրբանկատ մեր ուսուցիչներին, ովքեր մեզ ոչ միայն հարուստ գիտելիքներ հաղորդեցին, այլեւ օգնեցին ձեւ ու բովանդակություն հաղորդել մեր մտքերին ու ձգտումներին, օգնեցին, որ կյանքում ամեն մեկս գտնի իր ճանապարհը եւ դառնա երկրի լիարժեք քաղաքացի:
Սիրելի՛ ուսուցիչներ,
դուք եք ձեր ամենօրյա աշխատանքով ուրվագծում մեր պետության վաղվա օրը: Մեծապես ձեր աշխատանքով է պայմանավորված, թե ինչ աշխարհընկալում կունենա եւ ինչ արժեհամակարգ կդավանի վաղը մեծ կյանք ոտք դնող սերունդը: Եւ դրան են միտված այսօր Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, որոնց նպատակն է ստեղծել այսօրվա չափանիշներին համապատասխանող, ու կրթության բարձր որակ ապահովելով` աշխարհում Հայաստանն ավելի մրցունակ դարձնող, մարդկային հիմնարար արժեքների վրա հիմնված ազատ ու ժողովրդավարական հասարակություն ձեւավորող կրթական համակարգ: Վստահ եմ, որ հաջողությամբ կլուծենք նաեւ այս կարեւորագույն խնդիրը, ինչն ավելի առարկայական կդարձնի ձեր նվիրված աշխատանքի արդյունքները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից կրկին շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, կրթության ոլորտի բոլոր աշխատողներին Ուսուցչի օրվա առթիվ: Բոլորիդ մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ասպարեզում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը
Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ
Վարչապետի շարասյունը ավտովթարի չի ենթարկվել Արմաշ գյուղում. մանրամասներ
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը
Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը
Ռուսաստանը փոխանակման տարածք է ուղարկել ուկրաինացի զինվորների մարմինների առաջին խմբաքանակը
Հայտնի տիկտոկերը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզայի խախտման համար
Կիրանց. ՀՀ սահմանի անջատման գոտու մոտ. Փամբուխչյանը լուսանկար է հրապարակել
Շնորհակալ եմ գրկաբաց ընդունելության համար. Գորիսում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման 38-րդ հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում
Հողամասեր, բնակարան, աշխատավարձ և վարկ. ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Սուրեն Պապիկյանն ու նրա կինը
Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է. ՊՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Շեվրոլետ Վոլտ»-ը
Մարզերում ու Երևանում սպասվում են կարճատև անձրևներ, որոշ շրջաններում՝ կարկուտ
2008-ին մոտ 1 ժամ սպասեցնելուց հետո Տեր-Պետրոսյանը Ամենայն հայոցին թույլ չտվեց բացել իր տան դուռը. Խաչատրյան
Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը. տեսանյութ
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր
Քաոս և բախումներ Լոս Անջելեսում. Թրամփը ոտքի է հանել Ազգային գվարդիան, հայտարարել՝ ապստամբություն է
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը. լուսանկարներ
Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ
Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից
Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան
Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան
Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել
Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել
Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո
Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան
Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին
Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ
Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել
Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT