Ինչու հեղափոխությանը եւ Փաշինյանին ծաղրողը նշանակվեց ՍԱՊԾ ղեկավար. մեկնաբանում է վարչապետը

Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ինքը ժամանակին հայտարարել էր, թե Արմեն Իսրայելյանի սպանությունը պատվերով է եւ հետքերը բերում են ԱԺ՝ նկատի ունենալով Սամվել Ալեքսանյանին, վարչապետը պատասխանեց.

«ՀՀ-ում բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որեւէ քրեական գործի քննության համար չկա որեւէ սահմանափակում. մենք չենք ունենալու որեւէ գործ, որը քաղաքական պատճառներով կանգնեցվի, բայց նաեւ չենք ունենալու քրեական գործ, որի քննիչի դերում հայտնվի վարչապետը»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ ՍԱՊԾ ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, որը հեղափոխության օրերին ծաղրում էր այդ գործընթացը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին:

«Գեորգի Ավետիսյանի նշանակումը վառ ապացույց է, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո եւ համերաշխության հեղափոխություն, որովհետեւ, եթե նայենք, թե ով, երբ, ում է ծաղրել, այդ ցանկը կարելի է շարունակել, բայց ես կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե բուրժուադեմոկրատական, ոչ թե սոցիալիստական կամ կապիտալիստական հեղափոխության, այլ սիրո եւ համերաշխության: Ձեր ասածը դրա անհերքելի ապացույցն է»:

Ինչ վերաբերում է քրեական հեղինակությունների հետ կապեր ունեցողներին՝ պաշտոններ տալու մասին հարցին, Փաշինյանն արձագանքեց.

«Քրեական հեղինակություններ ասելով չգիտեմ՝ ում նկատի ունեք: Կապը կարող է լինել այն, որ մեկը մյուսի հորեղբոր որդին է կամ աներձագը: Ես չեմ բացառում, որ կարող ենք լինել սխալական, բայց ես բացառում եմ, որ մենք կաշկանդված լինենք մեր սխալն ուղղելու ճանապարհին: Էական է՝ մենք այդ մարդուց փող ենք վերցրել, նշանակել ենք, կամ մարդիկ լծակ ունեն եւ իրենց լծակներով մարդկանց նշանակել են տալիս, թե՝ ոչ: Իհարկե, այդպիսի բան չի կարող լինել: Ես շնորհակալ եմ, որ այս հարցում մարդիկ օժանդակում են մեզ: Ես չեմ կարող ասել, որ ամեն նրբություններից տեղյակ եմ, բայց այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Մի բանում համոզված եղեք, որ մենք չենք վարանի մեր սխալներն ուղղելու հարցում»,- եզրափակեց նա:

ՀՀ վարչապետը նկատեց նաեւ, որ այսօր ՀՀ-ում մասնագետների պակասի խնդիր կա, հետեւաբար, կարող են լինել նշանակումներ, որոնք արվեն գիտակցաբար, որոշակի ինստիտուցիոնալ հիշողությունը մի տեղից մեկ այլ տեղ ներբեռնելու նպատակով:

«Այսինքն, ես մի քանի դեպք գիտեմ, որ այդ տեղեկությունը միայն տվյալ մարդն է տիրապետում ու նրան ազատել աշխատանքից սխալ կլինի: Դա էլ բխում է տվյալ համակարգի առանձնահատկություններից: Մենք էլ ասում ենք, որ դուք պետք է X ժամանակ աշխատեք համակարգում, որ տեղեկատվությունը փաստաթղթավորվի եւ փոխանցվի նոր եկող աշխատակիցներին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3523 դիտում

Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կշարունակեն համատեղ ծրագրեր իրագործել

Անվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով

Պապոյանն Արզական բնակավայրում հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում. ժամանակացույց

Բոլորի հայացքներն ուղղված են Դանիային. ԱԳՆ խոսնակը հաջողություն է մաղթել ԵԽ նախագահության ստանձնման առիթով

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 51 մարդ է զոհվել. հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

Որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել․ ՔԿՀ խոսնակ

ԱԳ փոխնախարարը Սևիլիայում վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հանձնառությունը

Թույլատրվել է «Վիվա Արմենիա»-ի կողմից «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը. ՄՊՀ

Հուլիսի 3-ից 4-ը Սյունիքում ջուր չի լինի. հասցեներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան մեկնող ռուսաստանցիների համար

ԵՄ-ն պատրաստակամ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը ՀՀ-ի հետ. Մարագոսը՝ նախարարին

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին

ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյանը մանրամասնել է

Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է շինարարական խոշոր ընկերության ադրբեջանցի գլխավոր տնօրենը. տեսանյութ

ՌԴ արտադրության պաղպաղակի համար ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել. ՍԱՏՄ

Կտրիճ Ներսիսյանի երեխա ունենալը և հոգևորականների չդատապարտելը 2 պատճառ կարող է ունենալ. Թորոսյան

Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական համագործակցության մասին հարցեր

Եթե աշխատողներին ստիպողաբար միտինգի տանելը կրոնական համոզմունք է, այդ կրոնն արդեն ունի իր մարգարեն. Ալեքսանյան

ՀԷՑ-ի ազգայնացման դեմ քվեարկողները նույն մարդիկ են, որոնք ժամանակին 12 մլն դոլարով խուրդեցին այն. Չախոյան

Միայն վերջին մի քանի տարում ԱԱԾ-ն առնվազն 3 «Հոկտեմբերի 27-ի» նման հանցագործություն է բացահայտել. ԵԿՄ

Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ-ի շփումները պարբերական բնույթ են կրում. Մամիջանյան

Եթե այս գործելաոճը շարունակվի, պետք է եթերազրկել. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակման մասին

Կտրիճ Ներսիսյանի հեռանալն անխուսափելի է. տարբեր թեմերի հոգևորականներ այսօր հավաքվելու են ՀՀ-ում. Հարությունյան

Կցանկանային Մայր Աթոռը տեղափոխել Բադեն-Բադեն, Սերժ Սարգսյանը կազինոյից հետո Կտրիճի հետ բլոտ կխաղար․ Ալեքսանյան

Ռուսաստանը կպաշտպանի իր քաղաքացիների շահերը Ադրբեջանում. Պեսկով

Շուրջ 86 մլն դրամ շուկայական արժեքով մանկապարտեզի շենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. վարչապետ

Հուլիսից ամենայն հավանականությամբ ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի Հայաստանի Հանրապետությունը․ Ալեքսանյան

Կրեմլում, իհարկե, տեսել են Ադրբեջանում ռուսների ձերբակալման կադրերը և նկատել բոլոր մանրամասները. Պեսկով

Որ պահին ես պատգամավոր չեղա, միլիարդատեր չեմ լինելու, դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանի պես․ Ալեքսանյան

Ու՞ր էիք, երբ 7 տարի շարունակ կոնկրետ շրջանակ ստով ու վիրավորանքով սկսվեց պայքար իշխանության դեմ. Հովհաննիսյան

Ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով. սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Պատգամավորներն առաջարկում են թեթև ավտովթարի դեպքում 20 րոպե ժամկետ սահմանել երթևեկելի հատվածն ազատելու համար

Արտահերթ ընտրությունների գնալու նախադրյալ ես չեմ տեսնում․ Ալեքսանյան



OSZAR »