Երևան
12 °C
Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ապրիլի 13-ին աշխատանքն է սկսել ԱՊՀ ՄԽՎ 47-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից, լիագումար նիստի աշխատանքին ներկա են եղել միջազգային տարբեր խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի քննարկվել է նաեւ «Անդամ պետությունների միջմշակութային երկխոսություն. իրավիճակը, հեռանկարները եւ իրավական ապահովումը», որի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նա ընդգծել է, որ ԱՊՀ տարածքում միջմշակութային երկխոսությունը մարդասիրական համագործակցության զարգացման գործոն է, որը միավորում է տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց:
Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ վեհաժողովն այս տարիների ընթացքում իրականացրել է անդամ պետությունների փոխշահավետ համագործակցություն՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ էական ներդրում ունի մոդելային օրենսդրության զարգացման գործում: ՀՀ ԱԺ պատգամավորը կարեւորել է, որ վեհաժողովը կազմավորման առաջին տարիներից մշտապես անցկացրել է մշակութային միջոցառումներ՝ փառատոններ, տարեդարձեր, ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ, հրատարակչական ծրագրեր եւ այլն:
Դրանցից Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է մասնավորապես «Հանդիպումներ Ռուսաստանում» ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների միջազգային փառատոնին, որին մասնակցել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը: Նա առանձնացրել է նաեւ Հայաստանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որին մասնակցում են երիտասարդ ջութակահարներ, թավջութակահարներ, դաշնակահարներ եւ կոմպոզիտորներ: Զեկուցողը խոսել է «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» ծրագրի մասին:
Ընդգծելով միջմշակութային երկխոսության խորացումն անդամ պետությունների միջեւ՝ ԱԺ պատգամավորը կարեւորել է երկարաժամկետ մշակութային ծրագրերի իրականացումը: Հերմինե Նաղդալյանի համոզմամբ՝ արդի պայմաններում ԱՊՀ երկրների մշակութային ինտեգրումը կարեւորագույն գործոն է սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին հասնելու եւ մարդասիրական խնդիրների լուծման համար կառուցողական երկխոսության ձեւավորման գործում:
Քննարկվել են նաեւ նորարարական տեխնոլոգիաների, գիտակրթական, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների մոդելային օրենքների մշակմանը վերաբերող հարցեր:
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Միհրան Հակոբյանը: Նիստին ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Նիստի ավարտին ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, ամփոփել նիստի արդյունքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴսեղը կունենա Աթանի հետ կապող բարեկարգ ճանապարհ. հիմնանորոգում է իրականացվում
Լավ եմ անում, հարց կա՞. Վարդան Ղուկասյանը Լիլիթ Աղեկյանին պաշտոն է տվել
Ճամբարակում կատարվում է դեպքի վայրի զննություն 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ
Ճամբարակի շենքի պայթյունի հետևանքով տարհանվածները դրսում չեն մնա, կապահովվեն կացարաններով. Խուդաթյան
Ալեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Sophia Antipolis» տեխնոպարկ, ծանոթացել ինովացիոն հնարավորություններին
Ճշտված տվյալներով՝ 5-րդ անձը եղել է շենքում. Ցուցուլյանը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքով անհետ կորածի մասին
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին
Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա
Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել, հիմա հանգիստ է. մարզպետ
Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին
Երկու տղամարդ անհետ կորած է. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին
Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ճամբարակի պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 11-ը՝ հոսպիտալացվել. ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Որոնվող աղջիկը Երևանում է եղել, ոչ թե փլատակներում. այժմ որոնվում է 2 անձ․ Ցուցուլյան
Ճամբարակի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են շուրջ 230 փրկարար ծառայող և ոստիկան
Ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա կաթողիկոսի պաշտոնից՝ հանուն եկեղեցու և պետության. Հովհաննիսյան
Կոչ են արել դիմավորել Գարեգին Բ-ին, 1500-2000 մարդ է գնացել, մեկնաբանությունը ձեզ եմ թողնում. Խուդաթյան
Լոս Անջելեսում կրքերը չեն հանդարտվում. սահմանվել է պարետային ժամ
Visa Signature Business․ քարտ Ձեր բիզնեսի համար
Մալաթիա-Սեբաստիա շրջանում գերությունից փրկված արջերը վիրահատվել են
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այդ հատվածներում կապ գոյություն չունի. Սյունիքի մարզպետը՝ անչափահասների մոլորվելու դեպքի մասին
Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ը կտեղափոխվեն Երևան. ԱՆ
Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի 2 տեսակի աղցանների արտադրությունը
Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած Պզ մականվամբ Արմեն Ղազարյանի վերաբերյալ վարույթի նախաքննությունը
Ալեն Սիմոնյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Քոչարյանը, Սերժը, դաշնակը, լրագրողը և նույնիսկ սկսնակ բլոգերն այս հարիֆին տանում են մատաղ անելու. Սիմոնյան
Բացառում եմ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, բարոյականության հակառակ. Խուդաթյանը՝ կաթողիկոս ընտրելու մասին
Զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. Մասկ
Պայթյունը եղել է շենքի 3-րդ հարկի տներից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, կից մուտքը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանում է Հայաստան
Ճամբարակի պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս մեկ դի. 3 զոհերն էլ կանայք են
Գեղարքունիքի մարզպետը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում. մանրամասներ
Ճամբարակում պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 3 բնակչի հետ կապ հաստատել չի հաջողվում. նոր մանրամասներ
Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կարգելի սոցցանցերը մինչև 15 տարեկան երեխաների համար
Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքում․ տարհանվել է 30 աշխատակից
Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է կադրային բանկ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT