Երևան
12 °C
Աշխարհում հայտնի ծխախոտային արտադրանք թողարկող Ֆիլիպ Մորիս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պնդում է, որ իրենք որեւէ կապ չունեն կառավարության կողմից նախաձեռնած ծխելու դեմ պայքարի մասին օրենքի նախագծի հետ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ֆիլիպ Մորիս» ընկերության կոորպորատիվ բաժնի հաղորդակցության գծով գործադիր Տաթեւիկ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կապ կա օրենսդրական նախաձեռնության եւ ձեր ընկերության կողմից թողարկվող նոր ծխախոտային արտադրատեսակի միջեւ:
«ՀԺ»-ն մարտի 6-ին գրել էր, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանում արդեն իրականացնում է իր ստեղծած «IQOS» անունը կրող արտադրանքի մանրածախ վաճառքը եւ հարց էին բարձրացրել, թե ի՞նչ կապ կարող է ունենալ այդ արտադրանքը ծխելու դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնության հետ:
Ծխախոտի շուկայում նոր ապրանքը նման է էլեկտրական ծխախոտներին, սակայն արտադրողը բազմաթիվ առավելություն ու տարբերություններ է ներկայացնում: Էլեկտրական սարքը այնպես է հարմարեցված, որ դրա վրա ավելացվում է ծխախոտի նոր տիպի գլանակը: Սարքի միջոցով ծխախոտը չի այրվում, այլ ջեռուցվում է այնքան, որպեսզի գոլորշի առաջանա: Դրա արդյունքում ծուխ եւ մոխիր չի առաջանում: Այսինքն՝ այրում չի լինում: Դասական իմաստով սա ծխախոտ չէ, բայց բովանդակային առումով ծխախոտ է, քանի որ ծխախոտային այս արտադրանքի հիմքում նույն նիկոտինն է:
«Օրենքի նախագծի հոդված 1-ի առաջին մասը, որտեղ սահմանվում են օգտագործվող հասկացությունները, ներառում է բոլոր տեսակի այլընտրանքային արտադրատեսակները, այդ թվում՝ IQOS սարքը եւ սարքի հետ օգտագործվող HEETS գլանակները։ Հետեւաբար, նախագծով առաջարկվող բոլոր սահմանափակումները վերաբերում էին նաեւ ցանկացած տեսակի նորարարական արտադրանքին»,- ասաց Տաթեւիկ Հովհաննիսյանը:
IQOS սարքը եւ դրա համար արտադրված գլանակները չեն դասակարգվում որպես դասական ծխախոտ: Ընկերության ներկայացուցիչը այդ հարցը հետեւյալ կերպ է բացատրում, որ տաքացվող ծխախոտի գլանակաները պարունակում են ծխախոտ եւ դասակարգվում են որպես ծխելու համար չնախատեսված արդյունաբերական մշակման այլ ծխախոտ։ «Այս գլանակները Հայաստանից բացի նույն կերպ դասակարգվել են 40-ից ավելի երկրներում, այդ թվում՝ Իտալիան, Հունաստանը, Ռուսաստանը,Ղազախստանը։ Ինչպես տեսնում եք, սա միջազգային պրակտիկա է ու բխում է արտադրանքի այլընտրանքային բնույթից»:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ արտադրանքի տուփերի վրա գրված չի, որ ծխելը վտանգավոր է առողջության համար, այլ պարզապես նշված է, որ այն առաջացնում է կախվածություն, Տաթեւիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Բառիս ուղիղ իմաստով IQOS-ի օգտագործումը ծխել չէ։ IQOS-ը չի այրում թութունը, այլ տաքացնում է այն, այդ իսկ պատճառով օգտագործման արդյունքում առաջանում է ոչ թե ծուխ, այլ գոլորշի։ Չկա ծուխը, չկա եւ ավանդական ծխելը։ Մյուս կողմից, Heets գլանակների մեջ առկա է թութուն, որը պարունակում է նիկոտին։ Ու, չնայած նիկոտինը չէ ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման առաջնային պատճառը, ընկերությունն իր պարտքն է համարում սպառողներին զգուշացնել, որ նիկոտինը առաջանցում է կախվածություն»:
Նրա խոսքով, IQOS-ը նորարարական արտադրանք է, որն ունի ծխելու վնասը նվազեցնելու պոտենցիալ՝ այրումը տաքացումով փոխարինելով։ Միեւնույն ժամանակ, չկա նիկոտին պարունակող արտադրանք, որ բացարձակապես անվտանգ լինի սպառողի համար։ Այդ իսկ պատճառով արտադրանքի վրա առկա է մակնշում, որ վերջինս զերծ չէ ռիսկերից։
Մեր նախորդ հրապարակման մեջ փաստել էինք, որ «Ֆիլիպ Մորիս»-ի նոր արադրանքի տուփերի վրա նույնիսկ ակցիզ չկա, որը հանդիպում ենք անխտիր բոլոր ծխախոտների տուփերը զննելուց: «Բնականաբար, լինելով թութուն պարունակող արտադրանք, HEETS գլանակները ենթաակցիզային ապրանք են հադիսանում եւ դրանց համար Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերությունը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վճարում է ակցիզային հարկ։ Ինչ վերաբերվում է տուփերի վրա կցվող ակցիզային դրոշմանիշերին, ապա համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի, HEETS գլանակները ընդգրկված չեն ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։ Մեկ անգամ եւս ընդգծենք, որ դա չի նշանակում, որ նշված ապրանքի համար ակցիզային հարկ չի վճարվում»,- հակադարձում է ընկերության ներկայացուցիչը:
Անդրադառնալով միջազգային մամուլում առկա բազմաթիվ հրապարակումներին, որ նոր արտադրանքը նույնպես քաղցկեղածին է, Տաթեւիկ Հովհաննիսյանը առաջ է քաշում «Ֆիլիպ Մորիս» ընկերության անցկացրած հետազոտության եզրակացությունը: Քանի որ Հայաստանում համապատասխան փորձաքննության ենթարկված չէ այդ արտադրանքը նաեւ այն պատճառով, որ նման լաբորատորիաներ պարզապես չկան, կներկայացնենք իրենց հետազոտության արդյունքները:
IQOS-ի գոլորշին միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան, հատուկ հետազոտական նպատակներով ստեղծված ստանդարտ սիգարետը: Լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որ IQOS-ի գոլորշին զգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը։ Մինչ օրս կատարված կլինիկական հետազոտությունները մատնանշում են, որ ամբողջությամբ IQOS-ի անցած ծխողների մոտ զգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը: IQOS-ը երկրորդական ծխի աղբյուր չի հանդիսանում: Օդի որակի հետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա։ «Հետազոտությունը ցույց է տալիս IQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակ այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ դադարեցրել են ծխելը, մինչդեռ չափահաս ծխողների շրջանում նրանց՝ IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա»,- նշեց Տաթեւիկ Հովհաննիսյանը:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 24-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց
Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին
Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան
Շինհրապարակում աշխատանքի պահին բետոնախառնիչը կողաշրջվել է
Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ
Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան
ՀՀ-Միացյալ Թագավորություն փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի. Գրիգորյան
Նախագահն այցելել է Նիցցայի սբ. Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր, հանդիպել հայ համայնքի հետ
Երևանի շենքերից մեկի բնակարանի առաստաղը փլուզվել է. բնակիչն արգելափակվել է ննջասենյակում
Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան
Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում
Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ըմշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, դուրս եկել եզրափակիչ
Ասողները գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ. Արայիկ Հարությունյան
Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ
Նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ
Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել
Մարմարիկում մեքենաներ են բախվել. հողով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Օտարերկրացի երիտասարդները կեղծ թղթադրամ են իրացրել. 3-ն էլ ձերբակալվել են
Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական
Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ
Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում
Գողություններ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ
Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել
Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը
Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Քեթրինի Միհրանը և «սաքուլիկներից» մեկը ստանձնում են Գարեգին Բ-ի պաշտպանությունը
Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ. «Ազատություն»
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին, փորձագիտական պատվիրակություն կայցելի ՀՀ
Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր, հարմարավետ մասնաճյուղը
Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր են քննարկել
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում WFP-ի ներկայացուցիչը քննարկել են ջրային և էներգետիկ ոլորտների ծրագրերի ընթացքը
Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան. Արարատ Միրզոյան
Արզնիի ձերբակալված համայնքապետն ազատ է արձակվել
Մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել․ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT