Երևան
12 °C
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն տեղյակ է եղել նախագահի թեկնածուի ընտրությունից եւ ի՞նչ դիրքորոշում ունի, խմբակցության ղեկավարն ասաց.
«Մենք առաջիկայում քննարկումներ կունենանք տարբեր քաղաքական ուժերի հետ, մեր առաջադրած թեկնածուն կհանդիպի մյուս քաղաքական ուժերի հետ: Համոզված ենք, որ հանդիպումներից հետո մեր թեկնածուն ընկալելի կլինի բոլորի կողմից եւ լայն համաձայնության պայմաններում կընտրենք ՀՀ 4-րդ նախագահին»,- նշեց նա:
Դեսպան Արմեն Սարգսյանն այսօր Սերժ Սարգսյանից ստանալով նախագահի թեկնածության առաջարկությունը՝ ժամանակ է խնդրել վերջնական որոշում կայացնելու համար: Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, ինչ կարծիք ունի, արդյո՞ք Սարգսյանը կմերժի ՀՀԿ-ին:
«Բնականաբար, երբ լինում է առաջարկություն, դրա համար նաեւ ժամանակ է պետք: Մենք ունենք ժամանակ, շտապելու ոչինչ չունենք: Մենք մինչեւ փետրվարի 18-ը թեկնածու առաջադրելու ժամանակ ունենք, բայց պետք է ժամանակների մեջ տեղավորվենք, որովհետեւ մինչեւ մարտի 10-ը պետք է ընտրած լինենք 4-րդ նախագահին»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, եթե Արմեն Սարգսյանը մերժի ՀՀԿ-ին, ապա կուսակցությունն այլ թեկնածուներ ունի՞, որ առաջադրի, Բաղդասարյանն ասաց.
«Առայժմ առաջադրել ենք թեկնածու, հանդիպում եղել է նրա հետ, եթե ֆորսմաժորային իրավիճակ կլինի, ապա մենք ժամանակ ունենք նոր քննարկում կազմակերպելու»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը, իսկ հարցին, թե համոզմո՞ւնք կա որ չի մերժի, ասաց.
«Բնականաբար, կա այդ համոզմունքը, որովհետեւ յուրաքանչյուր հայի համար մեծ պատիվ է նման վստահությունը: Մենք գնահատել ենք իր ուժերը, հնարավորությունները, ունակությունները: Բնականաբար՝ նա եւս պետք է գնահատի իր ուժերը»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ցանկանում է նախագահի ընտրությունները մեկ փուլով անցկացվեն, Վահրամ Բաղդասարյանն այն մեկնաբանում է այսպես. դա միջազգային իմիջի եւ հանրության համար ավելի ընկալելի լինելու համար կարեւոր է:
«Սա չի կարող լինել պարտադրանք, սա պարզապես հորդոր է, որ նա հանրության մեջ ավելի ընկալելի եւ ընդունելի լինի, որովհետեւ հանրապետության ընտրված նախագահի լիազորությունների մեջ մտնում է նաեւ քաղաքական ուժերի համախմբումը: Նախագահը, եթե համընդհանուրի կողմից է ընտրվում, նրա հանդեպ վստահությունն ավելի բարձր է լինում»,- ասում է Բաղդասարյանը:
Հարցին, թե ինչու՞ պետք է ընդդիմադիր թեւը սատարի ՀՀԿ-ի թեկնածուին եւ դա այն դեպքում, երբ ԵԼՔ դաշինքը սեփական թեկնածուն ունի, Վահրամ Բաղդասարյանն ասաց.
«Եթե որեւէ քաղաքական ուժ կունենա իր թեկնածությունը, նա կարող է դեմ չլինելով՝ աջակցի այլ թեկնածուի: Ինձ թվում է, որ ընդդիմադիրների հետ բանակցային փուլում արդյունավետ կլինի այդ հանդիպումը: Այլ ուժ կարող է ունենալ իր թեկնածուին, բայց դրանով հանդերձ դրական կարծիք ունենա մեր թեկնածուի հանդեպ: Սա էլ է համաձայնություն ինչ-որ չափ»,- ասաց Բաղդասարյանը:
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ այնուհանդերձ նախագահի ընտրությունները լինելու են մեկ թեկնածուով, քանի որ ԵԼՔ-ը ունի ցանկություն, բայց համապատասխան ստորագրություններ չհավաքելու պատճառով չի կարող առաջադրել թեկնածու, իսկ Ծառուկյան դաշինքից նշում են, որ իմաստ չեն տեսնում նախագահ առաջադրելու, Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանեց.
«Ընդդիմադիր ուժերը միասին կարող են առաջադրել թեկնածու, այդ հարցը պետք է իրենց ուղղեք, իսկ նախագահի ընտրության առաջին փուլի համար 75 ձայն է հարկավոր եւ կոալիցիոն գործընկերների ձայնը չի բավարարում, պետք է լինի համաձայնություն: Մենք չենք կարող ինչ-որ ձեւով աջակցել մեր ընդդիմադիր գործընկերներին, որ իրենք եւս թեկնածու առաջադրեն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նախագահի ընտրությունն առաջին փուլով ավարտին հասցնելու համար ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների թիվը չի բավարարում, այսինքն՝ անհրաժեշտ է նաեւ 3-րդ քաղաքական ուժից որոշ քվեներ՝ առաջին փուլի համար 75 ձայն ապահովելու համար: ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 65 պատգամավոր, այսինքն՝ անհրաժեշտ է եւս տասը պատգամավորի ձայն: Գագիկ Ծառուկյանը վերջերս ԱԺ-ում հայտարարեց, որ չի բացառում, թե կսատարեն ՀՀԿ-ի թեկնածուին: Վահրամ Բաղդասարյանը Ծառուկյանի հայտարարության հետ կապված ասաց.
«Նրանք չէին բացառել, որովհետեւ դեռ պարզ չէր մեր թեկնածուն: Մենք ընտրել ենք մի թեկնածուի, ով երբեք որեւէ քաղաքական ուժի անդամ չի եղել, աշխատել է երեք նախագահների հետ: Մենք այս տեսակետից ենք ասում, որ կարող է ընկալելի լինել բոլոր քաղաքական ուժերի համար: Ընդդիմությունը չպետք է առաջնորդվի այն տեսակետով, որ սա իշխանության թեկնածու է, իսկ մենք ընդդիմություն ենք: Ավելի խորաթափանց ուժերը պետք է մտածեն՝ արդյո՞ք ներկայացված թեկնածուն կարող է պատասխանատվություն վերցնել, որպես հանրապետության նախագահ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեց, որ Արմեն Սարգսյանի անվան հետ կապվում են մի շարք ընկերություններ, բիզնեսներ: «Հայկական ժամանակ»-ը ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ են Սարգսյանի բիզնեսների մասին:
«Մենք ոչ միայն տեղյակ ենք, այլեւ ամեն ինչ ուսումնասիրել ենք, իր անվան հետ կապված որեւէ բան չկա: Գուցե ընտանիքի անդամների հետ են կապված, մենք այսպիսի քայլ ենք կատարել, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, հակասահմանադրական բան չկա»,- եզրափակեց Բաղդասարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը
Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան
Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը
Սպանություն հարսանյաց սրահի մուտքի մոտ. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է
Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը
Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա
«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակի ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել
Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ լինի
Հետհաշվարկը սկսված է. Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները
Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների փոխանակումն ու դիերի ընդունումը. Մեդինսկի
Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան
Տնտեսվարողներին ու նրանց համար աշխատողներին առաջարկում եմ ավելի զուսպ ու հավասարակշիռ լինել. ՍԱՏՄ խոսնակ
Սիրով սպասում ենք ձեզ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը. Տիգրան Ավինյան
Լավ լուր Սերժ Սարգսյանից. Ալեն Սիմոնյանը հիշեցրել է՝ ով է վարչապետի թեկնածու առաջադրված Մասիսի համայնքապետը
Ռումինիայում բենզին տեղափոխող գնացք է վթարի ենթարկվել
ՀՀԿ-ում վիճակը պալաժենի է. կուզեն Քոչարյան Լևոնի անունը շրջանառեն, բայց գիտեն՝ դա էլ ավելի անլուրջ է. Սաֆարյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 7-ին
Աննա Հակոբյանը վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրել
Առաջին անգամ թիրախավորվում է հանրային անվտանգությունն ու առողջապահությունը․ ՆԳ նախարար
Եկանք Սիսիան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ծղուկ բնակավայրի մոտ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում է իրականացվում
Հանդիպումը պետք է լավ անցնի. Չինաստան-ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան Լոնդոնում. Թրամփ
Դիակային դոնորից օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է. Ավանեսյան
Փրկարարները ջրանցքից կնոջ դի են դուրս բերել
Շեշտադրվել են թմրամիջոցի ներմուծման և արտադրության շղթաները, որպեսզի մանր չափի ապօրինի շրջանառությունը նվազի
Ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել․ մենեջերը տեղափոխվել է հիվանդանոց
Հրապարակվել են Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների կազմերը
Տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել նրան, սպառնացել և կրակել
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստուած է օգնականն իմ, Աստծու վրայ է յոյսն իմ. վարչապետը սաղմոս է հրապարակել
Ադրբեջանցիների կողմից անչափահասների առևանգման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սյունեցի տղաների առողջական վիճակը լավ է. Տեղի համայնքապետարան
Ապարանում բախվել են մեքենաներ. մեկը կոտրել է բնակչի փայտե ցանկապատն ու հայտնվել հողամասում. կան տուժածներ
Արմեն Խաչատրյանը հրապարակել է Սյունիքի սահմանային հատվածում մոլորված ու վերադարձված տղաների լուսանկարը
Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT