ՀՀ Պնախարարի պատվիրակության այցը ԱՄՆ ավարտվել է, մեկնել են Կանադա` ՄԱԿ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ մեկնած Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը այդ երկրի համբավավոր կրթօջախներից մեկում հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի բանակաշինության և այս փուլում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային այլ խնդիրների։ Դասախոսության ավարտին ներկաները հարցեր են ուղղել նախարար Սարգսյանին։

Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։

Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է հայկական բանակի սպառազինմանը, մարտական դիրքերում ընթացող ինժեներական և տեխիկական հագեցման աշխատանքներին, ռազմարդյունաբերության զարգացման ծրագրերին, սահմանային իրադրությանը, ապրիլյան պատերազմից հետո արված հետևություններին, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին ու կարգավորման հեռանկարներին վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։

Նոյեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Հայկական կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը, համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է հայկական բանակի արդիականացման ծրագրերին, մանրամասն ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը, ներկաներին պատմել նոր, գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների և շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» մասին։ Պաշտպանության նախարարն իր ելույթում խոսել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` Դիլիջան տեղափոխության մասին:

Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ ավարտվել է։ Պատվիրակությունը մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2980 դիտում

Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել

ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը

Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ

«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը

Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը

Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը

Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն

Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան

Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է

Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար

Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև

«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս

Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է

Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի

Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը

Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ

Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին

Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ

Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան

Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը

Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ

Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար

Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ

Փաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել

2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար

Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել



OSZAR »