Երևան
12 °C
Խորհրդարանական ընտրությունների առաջադրումների առաջին իսկ օրը՝ երեկ, ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք սկսեց ընտրությունների քվեարկության օրվա նշանակումը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը ՍԴ դիմելու ձեւաթղթի տակ ստորագրել էին 14 հոգի, մինչդեռ դրա համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն: ՀԱԿ-ին միացան «Ժառանգության» անդամները, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար Վահե Էնֆիաջյանը ու պատգամավոր Միքայել Մելքումյանը, նաեւ «Համախմբում» կուսակցության անդամները: Իսկ ոչիշխանականներից «Օրինաց երկիրը» կարծես թե չի ստորագրելու այդ ձեւաթղթի տակ: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարեց, որ նպատակահարմար չեն համարում դիմել ՍԴ, քանի որ ընտրական գործընթացն արդեն սկսված է, եւ օրվա փոփոխությունը որեւէ բանի վրա ազդեցություն չի ունենա:
Ստորագրահավաքը կշարունակվի նաեւ այսօր, եւ հավանաբար այսօր էլ պարզ կդառնա, թե ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները կամ պատգամավորները որքան ինքնուրույն եւ իշխանությունների ազդեցությունից զերծ կգտնվեն այդ հարցում եւ կստորագրեն այդ փաստաթղթի տակ: Այս հարցում արդեն խիստ կարեւոր է հատկապես ԲՀԿ պատգամավորների մասնակցությունը, քանի որ առանց նրանց ոչիշխանական մյուս երեք խմբակցությունների անդամների թիվը 27-ի չի հասնի: Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում է ընտրությունների օրը ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 20-30-ն ընկած ժամանակահատված, որպեսզի այդ օրվա նշանակումը չհակասի Սահմանադրությանը: Իսկ Սերժ Սարգսյանն ընտրությունների օրը նշանակել է ապրիլի 2-ին՝ 2015թ. ընդունված Սահմանադրության այն կարգավորումների համաձայն, որոնք դեռ ուժի մեջ չեն մտել, ուժի մեջ են մտնելու այդ ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք խորհրդարանի առաջին նիստի օրը: Այդպիսով՝ ընտրությունների օրը պետք է նշանակվեր նախկին՝ 2005թ. Սահմանադրության կարգավորումներին համապատասխան, որի որոշ դրույթներ, այդ թվում ԱԺ-ին եւ կառավարության վերաբերող հոդվածները դեռեւս գործում են: Մինչդեռ դեռեւս չեն գործում 2015թ. Սահմանադրության այդ նույն հոդվածները:
Իշխանությունները, սակայն, չեն ընդունում, որ ընտրությունների օրը նշանակելու հարցում իրենք սահմանադրական կոպիտ սխալ են թույլ տվել: Թերեւս խնդիրն այն է, որ նրանք նախ չեն ցանկանում հրապարակավ ընդունել իրենց սխալը, մյուս կողմից էլ չեն ցանկանում ընտրությունների օրը փոխել, քանի որ դրանք կարող են համընկնել Երեւանի ավագանու ընտրությունների հետ եւ իրենց համար անցանկալի վիճակներ առաջացնել: Երեկ դա խոստովանեց նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ միասին նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ էր: Այսինքն հեղինակներից մեկը այն նույն Սահմանադրության, որի մեջ ԱԺ այս ընտրությունների նշանակման դեպքում կոպիտ անհամապատասխանություն է թույլ տրված:
Հրայր Թովմասյանը, չընդունելով այդ օրվա նշանակման հակասահմանադրական լինելը՝ այսպիսի մեկնաբանություն էր հավելել. «Որքան ավելի ուշ նշանակվի ընտրությունների օրը, կա մտավախություն, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ հավանական փուլը կհամընկնի Երեւանի ավագանու ընտրությունների հետ։ Իսկ այդ ժամանակ կառաջանան բարդություններ՝ քարոզչության, բուն քվեարկության, ընտրությունների կազմակերպման հետ կապված: Ուստի, ֆիքսվել են նման ժամկետներ»:
Այնուամենայնիվ, քվեարկության օրը տեղափոխելու հավանականություն կա. հիշեցնենք, այդ մասին հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Բայց վերջինս ընդամենը 4-5 օրվա տեղափոխության մասին էր ակնարկել, այն էլ դա պայմանավորելով ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով: Իսկ մինչ այդ հետաքրքիր է տեսնել՝ ՀԱԿ-ի նախաձեռնությունը ՍԴ կհասնի՞, թե ոչ, դրա համար 27 պատգամավորի ստորագրություն կհավաքվի՞, թե ոչ: Եվս մի հետաքրքիր հանգամանք՝ ընտրությունների օրվա նշանակման հակասահմանադրականությունն առաջինը հայտնաբերել էր «Համախմբում» կուսակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, նա այդ հարցով անգամ բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին: Եվ սպասվում էր, որ ՍԴ դիմելու ստորագրահավաքը նրանք կնախաձեռնեն: Բայց ոչ միայն դա չարեցին, այլեւ ՀԱԿ-ի հետ միասին չդարձան այդ նախաձեռնության հեղինակը, թեեւ ստորագրել էին այդ ձեւաթղթի տակ:
ՍԴ դիմելու նախաձեռնության վերաբերյալ երեկ մեկնաբանություն խնդրեցինք Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից: Վերջինս ՀԱԿ-ի նախաձեռնությունը նախընտրական շոու համարեց: «Դա իրենց իրավունքն է, բայց ես դա համարում եմ նախընտրական շոու: Եթե մենք պայմանավորվել ենք, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են հավաքվել եւ որոշում կայացնել, ինչ է նշանակում ստորագրություն հավաքել: Որ մի քիչ ավելի հետաքրքի՞ր լինի ներկայացվածությունը, մամուլում ավելի հետաքրքիր տողե՞ր գրվեն»,- ասաց նա:
- Պարոն Բաղդասարյան, բայց չէ՞ որ քվեարկության օրվա նշանակման հարցում սահմանադրական խնդիր է առաջացել:
- Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին, թող սահմանադրագետները մեկնաբանություն տան: Քաղաքական ուժերը կարող են հավաքվել եւ հրավիրել համապատասխան մասնագետներին, ստանալ այդ բացատրություններն ու տեղում որոշումները կայացնել: Մենք հայտարարել ենք, որ եթե քաղաքական ուժերը գան ընդհանուր համաձայնության, մենք որեւէ խնդիր չենք տեսնում:
- Բայց դուք ընդամենը 4-5 օրով հետաձգելու մասին եք ասել, մինչդեռ այն առնվազն 20 օր հետո պետք է տեղափոխվի:
- Որեւէ խնդիր չենք տեսնում: Եվ հետո ես խնդրում եմ, ապրիլյան պատերազմի դեպքում մեզ լացակումած ազգի կերպարով մի ներկայացրեք: Մենք խոնարհվում ենք մեր զոհերի առաջ եւ այդ օրերը կարող ենք որպես հաղթանակի օր հռչակել: Հայ ժողովուրդը այնքան հարուստ պատմություն ունի, որ եթե յուրաքանչյուր օրացուցային օր վերցնես, մի ողբերգություն կամ հաղթանակ եղած կլինի: Ես չեմ ցանկանում այս քաղաքական ինտրիգները կապել այդ օրերի հետ: Բայց ի՞նչ ենք շահելու ընտրությունները հետաձգելուց:
- Սահմանադրությունը չի խախտվի:
- Նորից ասեմ՝ եթե սահմանադրական խնդիր կա, թող սահմանադրագետները մեկնաբանեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳարեգին Բ-ն մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն
Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանը վերաբերող հարցերին
Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը քրիստոնեաբար ազատելու շուրջ. վարչապետ
8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կա 6 տուժած
Գողապետերը Գարեգինին և շրջապատին տվել են ֆինանսական արտոնություն, աչք փակել սքեմի տակ կատարվողի վրա. Կոնջորյան
Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը. մանրամասներ
Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը. Փաշինյանն աստվածաշնչյան մեջբերում է արել
ՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը
Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ
Վարչապետի շարասյունը ավտովթարի չի ենթարկվել Արմաշ գյուղում. մանրամասներ
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը
Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը
Ռուսաստանը փոխանակման տարածք է ուղարկել ուկրաինացի զինվորների մարմինների առաջին խմբաքանակը
Հայտնի տիկտոկերը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզայի խախտման համար
Կիրանց. ՀՀ սահմանի անջատման գոտու մոտ. Փամբուխչյանը լուսանկար է հրապարակել
Շնորհակալ եմ գրկաբաց ընդունելության համար. Գորիսում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման 38-րդ հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում
Հողամասեր, բնակարան, աշխատավարձ և վարկ. ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Սուրեն Պապիկյանն ու նրա կինը
Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է. ՊՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Շեվրոլետ Վոլտ»-ը
Մարզերում ու Երևանում սպասվում են կարճատև անձրևներ, որոշ շրջաններում՝ կարկուտ
2008-ին մոտ 1 ժամ սպասեցնելուց հետո Տեր-Պետրոսյանը Ամենայն հայոցին թույլ չտվեց բացել իր տան դուռը. Խաչատրյան
Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը. տեսանյութ
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր
Քաոս և բախումներ Լոս Անջելեսում. Թրամփը ոտքի է հանել Ազգային գվարդիան, հայտարարել՝ ապստամբություն է
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը. լուսանկարներ
Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ
Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից
Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT